ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2025 թվականի N 138-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի եկամտային մասում`
ա. Բյուջետային տող 1113` «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» եկամտատեսակը պակասեցնել 46 972,5 հազար դրամով` սահմանելով 283 819,5 հազար դրամ,
բ. Բյուջետային տող 1121՝ «Գույքահարկ փոխադրամիջոցների համար» եկամտատեսակը պակասեցնել 113 784,0 հազար դրամով` սահմանելով 380 929,0 հազար դրամ,
գ. Բյուջետային տող 1261` «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» եկամտատեսակն ավելացնել 86 862,8 հազար դրամով՝ սահմանելով 417210,7 հազար դրամ.
դ. Բյուջետային տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակը պակասեցնել 33 862,8 հազար ՀՀ դրամով` սահմանելով 644487,2 հազար ՀՀ դրամ,
1) Բյուջեի ծախսային մասում`
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածը պակասեցնել 46690,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 9800,0 հազար դրամով,
բ. 04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածն ավելացնել -22 800,0 հազար դրամով,
գ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածը պակասեցնել 600,0 հազար դրամով, «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածն ավելացնել 600,0 հազար դրամով,
դ. 08 բաժին 2 խումբ 1 դաս` «Գրադարաններ» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 2300,0 հազար դրամով,
ե. 08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի ծախսերի «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածն ավելացնել 5000,0 հազար դրամով, «Հատուկ նպատակային այլ նյութեր » 4269 հոդվածը պակասեցնել 5000,0 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 11 000,0 հազար դրամով,
զ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածը պակասեցնել 19 100,0 հազար դրամով,«Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում » 5113 հոդվածն ավելացնել 55 000,0 հազար դրամով,
է. 09 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 16 800,0 հազար դրամով,
ը. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 114066,5 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -15
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
2025 թ. նոյեմբերի 28 ք. Արմավիր |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 դեկտեմբերի 2025 թվական: