ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4745-Ա |
«24» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 25-4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Բաբկեն Համբարձումյանի լ/ա Վահե Համբարձումյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի թիվ 25-4 հասցեում գտնվող հողամասի (վարելահող) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի հ.Ա000342 պետական ակտը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.3764 վկայագիրը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում վրիպակն ուղղելու վերաբերյալ հ.4122 որոշումը, Բաբկեն Համբարձումյանի լ/ա Վահե Համբարձումյանի համաձայնությունը՝ հողամասը պակաս մակերեսով քննարկելու համար:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թաղամասի թիվ 25-4 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 1127.0քմ՝ հողի սեփականության հ.Ա000342 պետական ակտում և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում վրիպակն ուղղելու վերաբերյալ հ.4122 որոշման մեջ ամրագրված 2000.0քմ-ի փոխարեն:
Քննարկվող` 1127.0քմ մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 4-րդ, 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-64522-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ թաղամասի թիվ 25-4 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 1127.0քմ (վարելահող) մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |