|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2020 թվական թիվ 91-Ն |
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 12 հունիսի 2020 թվական թիվ 04-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասը, 25-րդ հոդվածի 2.1-րդ մասը, 26.1-րդ հոդվածի 7-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում են.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող, բարեվարքության ուսումնասիրություն (այդ թվում՝ ընթացիկ ուսումնասիրություն) անցնող անձանց վերաբերյալ փոխանակվող տեղեկությունների ձևաչափը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):
(2-րդ կետը փոփ. 18.11.25 թիվ 205-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Ա. Ջավադյան |
|
2020 թ. հունիսի 12 ք. Երևան |
|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ |
Հ. Հարությունյան |
|
2020 թ. հունիսի 12 Երևան |
|
Հավելված 1 Հաստատված է
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ նաև՝ Բանկ) կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով (այսուհետ նաև՝ Օրենք) և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (այսուհետ նաև՝ Հայտարարատու), բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձանց (այսուհետ նաև՝ Թեկնածու) և բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձանց, նրանց ընտանիքի անդամների և տարեկան հաշվետվություն ներկայացնելու պարտականություն ունեցող կուսակցության (այսուհետ նաև՝ Կուսակցություն) վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման կարգը:
2. Օրենքով սահմանված տեղեկությունները փոխանցվում են Հավելված 2-ով և Հավելված 3-ով սահմանված՝ Էքսել (excel) ձևաչափերին (այսուհետ նաև՝ Ձևաչափ) համապատասխան։
3. Հանձնաժողովը Հայտարարատուի, Թեկնածուի, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձի (այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամների) կամ Կուսակցության վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու համար լրացնում է Հավելված 2-ի կամ Հավելված 3-ի՝ Հայտարարատուի, Թեկնածուի, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնող անձի (այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամների) անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար, անձնագրային տվյալներ), վերաբերելի ժամանակահատվածները և կոնկրետ ամսաթվերը, իսկ Կուսակցության դեպքում լրացնում է Կուսակցության անվանումը, ՀՎՀՀ-ն, գրանցման համարը։ Լրացված Ձևաչափը Հանձնաժողովի նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը (այսուհետ նաև՝ Լիազոր անձ) Սի Բի Էյ Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով ուղարկում է Բանկի պատասխանատու անձի Սի Բի Էյ Նեթ (CBANet) էլեկտրոնային հասցեին (այսուհետ նաև՝ էլեկտրոնային հասցե)՝ «Բանկային գաղտնիք» նշագրմամբ: Բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու նպատակով Ձևաչափում պարտադիր նշում է կատարվում հարցման նպատակի վերաբերյալ (բարեվարքության ուսումանասիրություն (այդ թվում նաև՝ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն), հայտարարագրերի վերլուծություն, Կուսակցության տարեկան հաշվետվության ստուգում)։
4. Բանկի պատասխանատու անձը Ձևաչափը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է լրացված դաշտերը։ Հանձնաժողովի (Lիազոր անձի) կողմից լրացման ենթակա դաշտերը թերի կամ ոչ ամբողջական լրացված լինելու դեպքում Բանկի պատասխանատու անձը դրանք հայտնաբերելուց անմիջապես հետո հետ է ուղարկում Ձևաչափը՝ հաղորդագրության դաշտում նշելով թերությունների մասին։
5. Հանձնաժողովի Lիազոր անձը, ստանալով թերությունների մասին հաղորդագրությունը, դրանք շտկելուց հետո անմիջապես ուղարկում է Բանկի պատասխանատու անձի էլեկտրոնային հասցեին։
6. Բանկի պատասխանատու անձը, ստանալով ճշգրտված Ձևաչափը, անմիջապես նույն համակարգով ուղարկում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համապատասխան էլեկտրոնային հասցեներին։
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, ստանալով Ձևաչափը, պարտավոր են 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը՝ բացառությամբ սույն Կարգի 8-րդ կետով սահմանված անձանց վերաբերյալ հարցումների։
8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը Թեկնածուի (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամների) վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու Ձևաչափը ստանալուց հետո պարտավոր են 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձևաչափով հայցվող տեղեկությունը։
9․ Այն դեպքերում, երբ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետը բավարար չէ (տեղեկության ծավալները մեծ են կամ արխիվացված են և այլ) ներկայացնելու հայցվող տեղեկությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկը Սի Բի Էյ Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Բանկին՝ նշելով չտրամադրելու պատճառը։ Բանկի պատասխանատու անձը, ստանալով հաղորդագրությունը, կարող է ժամկետը երկարաձգել ևս 5 աշխատանքային օրով՝ դրա մասին Սի Բի Էյ Նեթ (CBANet) միջբանկային համակարգչային ցանցի միջոցով էլեկտրոնային հաղորդագրությամբ ծանուցելով նաև Հանձնաժողովի Lիազոր անձին։
10․ Այն դեպքում, երբ Ձևաչափում նշված ժամանակահատվածի համար հայցվող տեղեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվել է կամ չի պահպանվել՝ այն չի տրամադրվում՝ համապատասխան դաշտերում կատարելով «Առկա չէ» նշումը։
11․ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի կողմից հայցվող տեղեկությունն ստանալուց հետո Բանկի պատասխանատու անձը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստացված տեղեկությունը էլեկտրոնային հաղորդագրությամբ ուղարկում է Հանձնաժողովի Lիազոր անձին։
12․ Հանձնաժողովի Lիազոր անձը, ստանալով տեղեկությունը, հետադարձ հաղորդագրությամբ հավաստում է այն ստանալու փաստը։
13․ Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները սույն որոշմամբ սահմանված ժամկետներում չստանալու դեպքում Հանձնաժողովի Լիազոր անձը համապատասխան ժամկետը լրանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրությամբ բացակայող տեղեկությունների վերաբերյալ ծանուցում է ուղարկում Բանկի պատասխանատու անձին:
14. Բանկի պատասխանատու անձը ծանուցումը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է բացակայող տեղեկությունների փոխանցումը Հանձնաժողովին:
15. Հանձնաժողովը Հայտարարատուի կամ Կուսակցության վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ստանալու նպատակով հայտարարագրման ենթակա միևնույն ժամանակահատվածի համար կարող է կատարել միայն մեկ հարցում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ․
1) Հայտարարատուի կողմից ներկայացված հայտարարագրի և Ձևաչափով ներկայացված տեղեկությունների միջև առկա է առերևույթ անհամապատասխանություն՝ Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,
2) Հանձնաժողովի կողմից Ձևաչափով սահմանված տեղեկությունը ստանալուց հետո պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից օրենքով սահմանված կարգով ստացված տեղեկություններն առերևույթ չեն համապատասխանում Ձևաչափով ներկայացված տեղեկությանը՝ Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով,
3) Հայտարարատուն Օրենքով սահմանված կարգով միևնույն տարվա ընթացքում ներկայացնում է մեկից ավելի հայտարարագիր՝ Հանձնաժողովն իրավասու է կատարել հայտարարագրերի թվին համապատասխան քանակով հարցումներ,
4) Բարեվարքության ուսումնասիրություն (այդ թվում՝ բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն) անցնող անձանց վերաբերյալ Հանձնաժողովն իրավասու է կատարել ուսումնասիրություն անցնելու քանակին համապատասխան թվով հարցումներ։ Այն դեպքում, երբ Թեկնածուն դառնում է Հայտարարատու՝ Հանձնաժողովը կարող է հարցում կատարել նաև որպես Հայտարարատու՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան,
5) Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի կողմից իրականացվող լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում առաջացել է հիմնավոր կասկած տեղեկությունների անարժանահավատության վերաբերյալ։ Սույն կետի հիմքով Հանձնաժողովը կրկին հարցում կատարելու համար պետք է Ձևաչափի հետ ներկայացնի նաև գրավոր հիմնավորումներ՝ առաջացած կասկածների վերաբերյալ,
6) Կուսակցության կողմից ներկայացված Տարեկան հաշվետվության և Ձևաչափով ներկայացված տեղեկությունների միջև առկա է առերևույթ անհամապատասխանություն՝ Հանձնաժողովը կարող է կրկին հարցում կատարել միայն անհամապատասխանության մասով։
16. Հանձնաժողովը պարտավոր է սույն կարգով ստացված բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանել Հանձնաժողովում՝ այդ նպատակների համար առանձնացված, Բանկի կողմից ներկայացված պահանջներին բավարարող սերվերների վրա՝ պաշտպանված տիրույթում:
17. Հանձնաժողովն ստացված՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պահպանում է այն ստանալուց հետո՝ 5 տարի, որից հետո պետք է արխիվացնի կամ ոչնչացնի։
(հավելվածը խմբ. 18.11.25 թիվ 205-Ն)
|
Հավելված 2 Հաստատված է
Հաստատված է |
ՁԵՎԱՉԱՓ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող, բարեվարքության ուսումնասիրություն (այդ թվում՝ ընթացիկ ուսումնասիրություն) անցնող անձանց վերաբերյալ փոխանակվող տեղեկությունների *
(վերնագիրը խմբ. 18.11.25 թիվ 205-Ն)
|
Անձնական տվյալներ՝ Անուն, ազգանուն, հայրանուն․ ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, Անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալներ (առկայության դեպքում՝ բոլոր անձնագրերի տվյալները, այդ թվում՝ վավերականության ժամկետն ավարտված) |
Վերաբերելի ժամանակահատվածներ | |
|
Հ/հ |
Տեղեկության անվանումը |
Տեղեկության նկարագրությունը |
|
1. |
Պահատուփերի առկայություն |
Այո կամ ոչ |
|
2. |
Հաշիվների առկայություն |
Այո կամ ոչ |
|
3. |
Հաշվի (ների), այդ թվում՝ ավանդի մնացորդ |
Մնացորդի չափը՝ ըստ արժույթի |
|
4. |
Հայտարարագրման ենթակա գործարքի վերաբերյալ տեղեկություն |
1) Անշարժ գույքի ձեռքբերման համար կատարված 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը* գերազանցող (ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի) 2) Անշարժ գույքի օտարման դիմաց ստացված 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի) 3) Տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար կատարված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) վճարումներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի) 4) Տրանսպորտային միջոցի օտարման դիմաց ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) վճարումներ՝ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի) 5) Ստացված և տրամադրված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) փոխառություններ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ներկայացված ժամանակաշրջանի) 6) Ստացված 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) շահաբաժիններ (դիվիդենտներ) (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ըստ ներկայացված ժամանակաշրջանի) 7) 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 200,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարներ (նույնականացվում է ըստ վճարման նպատակի և ըստ ներկայացված ժամանակաշրջանի) |
|
5. |
Պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն մուտքի ամփոփ տեղեկատվություն |
Մուտքերի ամբողջ (համախառն) չափը՝ ըստ հաշիվների և արժույթների՝ պահանջվող ժամանակահատվածի համար |
|
6. |
Պահանջվող ժամանակահատվածում հաշվի համախառն ելքի ամփոփ տեղեկատվություն |
Ելքերի ամբողջ (համախառն) չափը՝ ըստ հաշիվների և արժույթների՝ պահանջվող ժամանակահատվածի համար |
|
6.1 |
Համախառն կանխիկ ելքեր |
1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) կանխիկ ելքերի ամբողջ (համախառն) չափը՝ ըստ հաշիվների և արժույթների՝ պահանջվող ժամանակահատվածի համար |
|
6.2 |
Համախառն կանխիկ մուտքեր |
1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող (ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը) կանխիկ մուտքերի ամբողջ (համախառն) չափն՝ ըստ հաշիվների և արժույթների՝ պահանջվող ժամանակահատվածի համար |
*Ձևաչափն ամբողջական ներկայացվելու դեպքում Բանկի կողմից տրամադրման են ենթակա ամբողջական տեղեկությունները։ Բանկային գաղտնիք կազմող առանձին տեղեկություններ ստանալու համար Ձևաչափը ներկայացնելիս լրացվում են միայն այն դաշտերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ։
Տեղեկությունները ներկայացվում են ըստ բանկային հաշիվների և գործարքների արժույթների (արտարժույթով արտահայտված գործարքները, դրամական միջոցների, ավանդների մնացորդները, ինչպես նաև մուտքերի և ելքերի վերաբերելի տեղեկությունները ենթակա չեն փոխարկման Հայաստանի Հանրապետության դրամի):
Արտարժույթի հաշվարկը դրամի նկատմամբ կատարվում է տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված միջին փոխարժեքով։
(հավելվածը խմբ. 18.11.25 թիվ 205-Ն)