ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«27» նոյեմբերի 2025 թ․ |
ԹԻՎ 7-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել՝
1) մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ ներառվող տեղեկությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
Ա. Սարգսյան
«27» նոյեմբերի 2025 թ. ք․ Երևան |
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 7-Ն հրամանի |
ՁԵՎ
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Մասնավոր պահնորդական կազմակերպության վերաբերյալ | |||||
|
N |
Կազմակերպության անվանումը |
Իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն |
Լիցենզիայի տրման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը |
Տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը և հեռախոսահամարը |
Գործող, կասեցված կամ դադարեցված |
|
1․ |
|||||
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Մասնավոր պահնորդական կազմակերպությունում աշխատող թիկնապահների և պահնորդների վերաբերյալ | ||||||
|
N |
Անունը, ազգանունը, հայրանունը |
Հաշվառման հասցեն, հեռախոսա-համարը |
Աշխատանքային պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը |
Պահնորդի կամ թիկնապահի որակավորման ստուգման վկայականի տրման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը |
Վերապատրաստում անցնելու տարին, ամիսը, ամսաթիվը |
Ամրակցված զենքի մոդելը և համարը |
|
1․ |
||||||
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ | |||
|
N |
Տեսակը |
Հաշվառման համարանիշը |
Վարձակալություն, անհատույց օգտագործում կամ սեփականություն |
|
1․ |
|||
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող հատուկ կամ տեխնիկական միջոցների վերաբերյալ | |||
|
N |
Անվանումը |
Տեսակը |
Քանակը |
|
1․ |
|||
|
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող զենքերի վերաբերյալ | |||
|
N |
Անվանումը |
Տեսակը |
Քանակը |
|
1․ |
|||
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 7-Ն հրամանի |
ՑԱՆԿ
ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1․ Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության մեջ պետք է ներառվեն՝
1) մասնավոր պահնորդական կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ․
2) մասնավոր պահնորդական կազմակերպությունում աշխատող թիկնապահների և պահնորդների վերաբերյալ տեղեկություններ․
3) մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկություններ․
4) մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող հատուկ կամ տեխնիկական միջոցների վերաբերյալ տեղեկություններ․
5) մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից օգտագործվող զենքերի վերաբերյալ տեղեկություններ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2025 թվական: