ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 505
Քաղ. Երևան
«ԷՋՄԻԱԾՆԻ «ԿԱՐԻՆ» ԱՌԵՎՏՐԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «էջմիածնի «Կարին» առևտրաարտադրական կոմբինատ» պետական ձեռնարկությունը՝ «էջմիածնի «Կարին» առևտրաարտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. «էջմիածնի «Կարին» առևտրաարտադրական կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անավարտ շինարարությամբ բնակելի շենքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել տեղական խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը։
3. «էջմիածնի «Կարին» աոևտրաարտադրական կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 111315 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 89050 հազ. դրամ։
5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 53469 հազ. դրամ։
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 17810 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «էջմիածնի «Կարին» առևտրաարտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
8. Սահմանել, որ «էջմիածնի «Կարին» առևտրաարտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9. Սահմանել, որ «էջմիածնի «Կարին» առևտրաարտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «էջմիածնի «Կարին» առևտրաարտադրական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |