ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 1650-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1782-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1918-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 15-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գաղտնազերծել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1782-Ն որոշման 2-6-րդ կետերը և 8-10-րդ հավելվածները.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի N 1782-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն որոշման 2-րդ կետը.
3) սույն որոշումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2020 թվականի N 1782-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՔԱՂՎԱԾՔ
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 8 և 9 հավելվածների։
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին ծախսերը կատարել կանխիկ ձևով։
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նաիրի Սարգսյանին (անձնագիր՝ AS0469531, տրվել է 20.12.2018թ. 001-ի կողմից) Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել (կանխիկ վճարման եղանակով) 3000 հատ զրահաբաճկոններ՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ և 15-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում սույն որոշման 4-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրել 720,000.0 ԱՄՆ-ի դոլար կանխիկ գումար։
6. Սույն որոշմամբ նախատեսված միջոցների հաշվին ձեռք բերվող գույքը՝ համաձայն N 10 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2020 թվականի N 1918-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1782-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղվածք
2. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1782-Ն որոշմամբ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայությանը հատկացված ընդամենը 720,000.0 ԱՄՆ-ի դոլար գումարը 2020 թվականի նոյեմբերի 6-ին կանխիկացվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից 1 ԱՄՆ-ի դոլարը 498.8 դրամ փոխարժեքով (ընդամենը՝ 359,136.0 հազ. դրամին համարժեք).
2) Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կողմից 2020 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով գանձապետական 900011004497 հաշվեհամարին է վերադարձվել 720,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումար՝ 1 ԱՄՆ-ի դոլարը 507.2 դրամ փոխարժեքով (ընդամենը՝ 365,184.0 հազ. դրամ).
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նկարագրված փոխանակման գործարքների արդյունքում առաջացած 6,048.0 հազ. դրամ դրական տարբերությունը համարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտ։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2025 թվական: