ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 1662-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 808-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանում «1-ին մասի 1.1-ին կետը» բառերը փոխարինել «1․1-ին մասը» բառերով։
2․ Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) Սույն որոշմամբ հաստատված թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետությունից նախկինում արտահանված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, սակայն հետագայում ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք արտահանման կամ տարանցիկ եղանակով փոխադրման գործարքի պայմանները (այդ թվում` քանակի, որակի և (կամ) այլ համանման պայմանները) չկատարելու պատճառով կամ գործարքի շրջանակներում փոխարինման, վերանորոգման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծումից կամ տարանցիկ եղանակով փոխադրումից հետո վերադարձվում են այն երկրի նույն վերջնական օգտագործողին, ում նախկինում առաքվել էր այդ ապրանքը։»:
3․ Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
24.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի N 1662-Ն որոշման |
|
«Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 808-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՈՐՈՇԱԿԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ «ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՕ-42-Ն ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ
|
»: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
24.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2025 թվական: