ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1994 թ. N 522
Քաղ. Երևան
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ մասին
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի, նրա համակարգի զինծառայողների, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի մասին» N 313 որոշման 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերի և ժամկետային զինծառայողների դրամական բավարարման չափերի բարձրացման մասին» N 116 որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |