ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 749-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կարմեն Թորոսյան Դրախտակի Անդրանիկի» անհատ ձեռնարկատիրոջ հետ (ՀՎՀՀ՝ 54672522) 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ գելերի և սպասք լվանալու միջոցների մատակարարում՝ 263,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սպարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00204456) 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական պարագաների մատակարարում՝ 2,415,495 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կոլտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01290981) 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 112 հատ կիսաթև շապիկների մատակարարում՝ 235,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ալումնիֆայր, ինկ.» ընկերության հետ (Alumnifire, Inc., 134 Բուտոնվիլ, Փաունդ Րիջ, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) 2025 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 6,250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |