ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4618-Ա |
«13» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ, ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱ Հ.7/27 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՒՐԱԴ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մուրադ Խաչատուրի Մուրադյանի (ծնված 26.10.1951թ.) դիմումները։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 04.05.2023թ. հ.ԱՏ-04052023-01-0681, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.10.2023թ. հ.13441 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.10.2025թ. հ.20-Ել-Դ-31655-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Կենտրոն, Ծովակալ Իսակովի պողոտա հ.7/27 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Ծովակալ Իսակովի պողոտա հ.7/27 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մուրադ Խաչատուրի Մուրադյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 259.56քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 259.56քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ Երևանի Կենտրոն, Ծովակալ Իսակովի պողոտա հ.7/27 հասցեում գտնվող 259.56քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Երևան, Կենտրոն, Նորագյուղ թաղամաս հ.139 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Երևան, Կենտրոն, Ծովակալ Իսակովի պողոտա հ.7/27»:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
|
|
Տ. Ավինյան |