ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 հուլիսի 2025 թվականի |
թիվ 48 |
քաղ. Մինսկ |
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԱՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին, 18-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 160 րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող հետագծման այն օբյեկտների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում են նավիգացիոն կապարակնիքներ։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հետագծման օբյեկտների մասով փոխադրումների հետագծումն սկսվում է իրականացվել այս ցանկում սահմանված ժամկետներում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Շ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 48 որոշմամբ |
ՑԱՆԿ
ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող հետագծման այն օբյեկտների, որոնց նկատմամբ կիրառվում են նավիգացիոն կապարակնիքներ
|
Հետագծման օբյեկտ |
Փոխադրման հետագծման սկիզբ |
|
Նիկոտին պարունակող արտադրանք, նիկոտինային հումք, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2404, 2939 79 000 0 ու 2939 80 000 0 դիրքերում և փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով ու դուրս են բերվում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան |
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 18-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված՝փոխադրումների հետագծման ներդրման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական: