ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 153 |
քաղ. Մոսկվա |
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության իրագործման նպատակներով՝
1. Հաստատել Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրագործման միջոցառումների՝ կից ներկայացվող պլանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 153 որոշմամբ |
ՊԼԱՆ
Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլն իրագործելու միջոցառումների (2020 - 2021 թվականներ)
(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 24.12.19 թիվ 205)
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլն իրագործելու շրջանակներում վստահության անդրսահմանային տարածքի կառուցվածքի մշակում |
2020 թվականի մարտ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
|
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջների (այսուհետ՝ պահանջներ) լրամշակում՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի կառուցվածքը հաշվի առնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմներին ներկայացվող պահանջները սահմանելու մասով |
2020 թվականի մայիս |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
|
3. «Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) տեղեկատվական փոխգործակցության ապահովման ժամանակ օգտագործվող՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների նույնականացման սխեմաների ռեեստրի վարման մասին» հիմնադրույթի մշակում |
2020 թվականի սեպտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
|
4. «Անդամ պետությունների լիազորված մարմինների հետ անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ապահովման մեխանիզմների օգտագործման ժամանակ առաջացող ռիսկերի ռեեստրի վարման մասին» հիմնադրույթի մշակում |
2020 թվականի դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
|
5. Անդամ պետությունների կողմից սահմանվող ոլորտներում անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովման կարգի նախագծի մշակում |
2020 թվականի դեկտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի խորհրդի որոշում |
|
6. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում՝ վստահության անդրսահմանային տարածքի սահմանումը հստակեցնելու մասով |
2021 թվականի սեպտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն |