ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(Որոշումն ուժը կորցրել է 14.11.25 N 1614-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, բացառությամբ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և 6-րդ կետի 2-րդ ենթակետի: Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.12.24 N 2080-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)
10 նոյեմբերի 2022 թվականի N 1744-Ն
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.12.24 N 2080-Ն, 14.11.25 N 1614-Ն)
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 27.12.24 N 2080-Ն)
6. Սահմանել, որ`
2) «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան իրականացնելով ծխախոտի իրացումը՝ հայրենական արտադրության ֆիլտրով օրական մինչև 10 գլանակ ծխախոտ հատկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրող հատուկ (մասնագիտացված) հաստատություններում բնակվող բոլոր ծխող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 9 հավելվածի 20-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպություններում բնակվող՝
ա. սոցիալական նպաստի իրավունք ունեցող ծխող անձանց,
բ. կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող այն ծխող անձանց, որոնց Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 9 հավելվածի 12-րդ կետի համաձայն, վճարվող կենսաթոշակի չափը չի գերազանցում 5000 դրամը.
(6-րդ կետը լրաց. 28.12.23 N 2332-Ն, փոփ. 27.12.24 N 2080-Ն)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական: