ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 232-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատի համայնքապետարանի միջև 2025 թվականի ապրիլի 28-ին կնքված պետության կողմից ֆինանսական միջոցների հատկացման N25/1238-12001/1-ԱՇ պայմանագրին համապատասխան 2025 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված թիվ 2 համաձայնագիրը, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված կապիտալ սուբվենցիայի տրամադրման պայմանագիրը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները.
1) 28.50.00 գործառական դասակարգման /օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ/ 900415003020 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 7 455 598 /յոթ միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր իննսունութ/ՀՀ դրամով.
2) 38.01.00 գործառական դասակարգման /պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ/ 900415151373 գանձապետական եկամտային հաշիվն ավելացնել 93 030 000 /իննսուներեք միլիոն երեսուն հազար/ ՀՀ դրամով.
3) 09.01.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ 4823 հոդվածն ավելացնել 7 455 598 /յոթ միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամով.
4) 07.06.02.51 գործառական դասակարգման /առողջապահություն այլ դասերի չպատկանող/ 4639 հոդվածը պակասեցնել 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով.
5) 07.06.02.51 գործառական դասակարգման /առողջապահություն այլ դասերի չպատկանող/ 4251 հոդվածը պակասեցնել 5 000 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամով.
6) 08.02.04.51 գործառական դասակարգման /մշակութային միջոցառումների իրականացում/ 4216 հոդվածն ավելացնել 7 000 000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամով.
7) 01.01.01.51 գործառական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4111 հոդվածը պակասեցնել 80 000 000 /ութսուն միլիոն/ ՀՀ դրամով.
8) 01.01.01.51 գործառական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4112 հոդվածն ավելացնել 80 000 000 /ութսուն միլիոն/ ՀՀ դրամով.
9) 09.06.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում/ 5112 հոդվածն ավելացնել 93 030 000 /իննսուներեք միլիոն երեսուն հազար/ ՀՀ դրամով.
10) 06.06.01.52 գործառական դասակարգման /բազմաբնակարան բնակելի շենքերի թեք տանիքների վերանորոգում/ 5113 հոդվածը պակասեցնել 91 200 000 /իննսունմեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով.
11) 06.06.01.54 գործառական դասակարգման /բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 5241 հոդվածն ավելացնել 24 200 000 /քսանչորս միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամով.
12) 08.01.01.52 գործառական դասակարգման /հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում և պահպանում/ 5113 հոդվածն ավելացնել 67 000 000 /վաթսունյոթ միլիոն/ ՀՀ դրամով։
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -25 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թ. նոյեմբերի 12 ք. Արտաշատ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 12-ի N 232-Ն որոշման |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 12-ի N 232-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 12-ի N 232-Ն որոշման |
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 12-ի N 232-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: