ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4557-Ա |
«10» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Արտուշ Ենոքի Սիմոնյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 264-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.
1. 2025 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԵՐԵՎԱՆ ՋԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման մեջ օգտագործել Երևանի անվանումը։
2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |