ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4492-Ա |
«04» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.52/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 1-ԻՆ ՀԱՐԿԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հռիփսիմե Գաբրելյանի լիազորված անձ Մհեր Սիմոնյանի դիմումը՝ Մաշտոցի պողոտայի հ.52/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հռիփսիմե Գաբրելյանին պատկանող բնակելի տան 1-ին հարկի մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 29.05.2023թ. հ.29052023-01-0019 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.05.2025թ. հ.Դ-36305-25 եզրակացությունը, ինչպես նաև «Ջի Քյու Քոնսալթինգ» ՍՊԸ-ի (որակավորում ունեցող անձ Մանե Սմբաթյան, վկայական հ.0464) կողմից 23.01.2025թ. տրված շինությունների հատակագիծը և եզրակացությունը.
1. Մաշտոցի պողոտայի հ.52/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հռիփսիմե Գաբրելյանին պատկանող բնակելի տան 1-ին հարկի «Ջի Քյու Քոնսալթինգ» ՍՊԸ-ի (որակավորում ունեցող անձ Մանե Սմբաթյան, վկայական հ.0464) կողմից 23.01.2025թ. տրված շինության հատակագծում նշված 2-5 տարածքների (ընդհանուր մակերեսը` 31.69քմ) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում /«ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան 1-ին հարկի մի հատվածը (31.69քմ) հաշվառել որպես հասարակական նշանակության։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակելի տան 1-ին հարկի մի հատվածի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |