ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4516-Ա |
«05» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ 11/5/2025 |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 05.11.2025թ. հ. 4516-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Արմեն Աբովյան /լիազորված անձ/ Եսթեր Հակոբյան |
Սարի թաղ, 7-րդ փողոց, հ.10 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.02.2004թ. հ.1731 վկայագրով, Եսթեր Հակոբյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Սարի թաղի 7-րդ փողոցի հ.10 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սարի թաղ, 7-րդ փողոց, հ.10/1 |
01053DXU8TQK |
|
|
2 |
Կարեն Հարությունյան |
Նուբարաշեն է-3 թաղամաս, հ.14 |
բնակելի տուն |
Կարեն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշեն է-3 թաղամասի հ.14 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.10102025-01-0133, սեփ. հող.126.87քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 117.25քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն է-3 թաղամաս, հ.14/1 |
01103YT9UFDY |
|
|
3 |
Արթուր Մուրադյան /լիազորված անձ/ Կարեն Կարապետյան |
Սարի թաղ 7-րդ փողոց, հ.67 շենք, հ.29 |
բնակարան |
Կարեն Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարի թաղի 7-րդ փողոցի հ.67 շենքի հ.29 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16102025-01-0449/ բաժանման հատակագծով առանձնացվող 106.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սարի թաղ 7-րդ փողոց, հ.67 շենք, բն.29/1 |
01053MCXVHVQ |
|
|
4 |
Սուսաննա, Նվարդ, Հովհաննես և Կարապետ Թումանյաններ |
Սարի թաղ 28-րդ փողոց, հ.31 |
հողամաս |
Սուսաննա, Նվարդ, Հովհաննես և Կարապետ Թումանյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Սարի թաղի 28-րդ փողոցի հ.31 հասցեում գտնվող բնակելի տան /սեփ. վկ. հ.2746432/ բաժանման հատակագծով առանձնացվող 225.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Սարի թաղ 28-րդ փողոց, նրբ. հ.38 |
01053JYRJDST |
|
|
5 |
Մանե Գաբրիելյան |
Մ. Պարսեղովի փողոց, հ.33 և Վ. Ռուստամյան փողոց, հ.39 |
բնակելի տուն |
Մանե Գաբրիելյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Պարսեղովի փողոցի հ.33 և Վ. Ռուստամյան փողոցի հ.39 հասցեներում գտնվող բնակելի տներին/վկ. հ.30092025-01-0063 և հ.28102025-01-0277/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վ. Ռուստամյան փողոց հ.39 |
01013MULVD7A |
|
|
6 |
Քրիստինե Սիմոնյան |
Արցախի փողոց, հ.8/3 շենք, հ.33 |
բնակարան |
Քրիստինե Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Արցախի փողոցի հ.8/3 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07102025-01-0354, ընդ. բաժն. 2.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 37.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արցախի փողոց, հ.8/3 շենք, բն.33/1 |
01053SN4SMJ3 |
|
|
7 |
Գրիգորի Ոստանիկյան, Գայանե Խաչատրյան |
Վ. Տերյան փողոց, հ.1/1 շենք, հ.13 |
բնակարան |
Գրիգորի Ոստանիկյանին և Գայանե Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Վ. Տերյան փողոցի հ.1/1 շենքի հ.13 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30042019-01-0025, ընդ. բաժն. 4.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 62.57քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Տերյան փողոց, հ.1/1 շենք, բն.13/1 |
01063PEKQTUR |
|
|
8 |
Քրիստինե, Շուշանիկ և Սուսաննա Մելքոնյաններ |
Էրեբունու փողոց, հ.27 շենք, հ.61 |
տարածք |
Քրիստինե, Շուշանիկ և Սուսաննա Մելքոնյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Էրեբունու փողոցի հ.27 շենքի հ.61 հասցեում գտնվող 20.6քմ մակերեսով տարածքին /վկ. հ.19082024-01-0288/ տրամադրել հասցե՝ Էրեբունու փողոց, հ.27 շենք, շինություն հ.61/1 |
01053BWATCPA |
|
|
9 |
Լյուդմիլա Մկրտչյան /լիազորված անձ/ «Մուշ-Մէդա» ՍՊԸ /սեփականատեր/ |
էրեբունու փողոց, հ.2/1 |
հողամաս |
«Մուշ-Մէդա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, էրեբունու փողոցի հ.2/1 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասի /վկ. հ.30102025-01-0176/ բաժանման հատակագծով առանձնացվող 77.08քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Էրեբունու փողոց, հ.2/4 |
01053TBXHSRC |
|
|
10 |
Արծրուն և Անի Ղուկասյաններ |
Պուշկինի փողոց, հ.35 շենք, հ.13 |
բնակարան |
Արծրուն և Անի Ղուկասյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Պուշկինի փողոցի հ.35 շենքի հ.13 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.31102025-01-0187, ընդ. բաժն. 1.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 58.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Պուշկինի փողոց, հ.35 շենք, բն.13/1 |
01063HJYASDK |
|
|
11 |
Սվետլանա Սաքանյան |
Դրոյի փողոց, 1-ին նրբանցք, հ.4 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.10.2024թ. հ.7276 և սեփականության իրավունքի 02.10.2024թ. հ.7275 վկայագրերով, Սվետլանա Սաքանյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Դրոյի փողոցի 1-ին նրբանցքի հ.4 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Դրոյի փողոց, 1-ին նրբանցք, հ.2 |
01123SEBJ5YF |
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ 11/5/2025 |