ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 1995 թ. N 375
Քաղ. Երևան
«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» պետական ձեռնարկությունը՝ «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Վան-1» դուստր ձեռնարկությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին։
3. «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անավարտ շինարարությամբ բնակելի շենքը և այն հանձնել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը։
4. «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 219 մլն 780 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը՝ 175 մլն 820 հազ. դրամ։
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 17582 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝
ա) հաստատել «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
8. Սահմանել, որ «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկամսյա ժամկետում։
9. Սահմանել, որ «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկամսյա ժամկետում։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
11. Գաղտնի։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |