ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1548-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 575-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊՐՈՄ ՍԻՆԹԵԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 575-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Անվանումը» սյունակում «Պոլիմերային հումք ABS AF 345» բառերը փոխարինել «Պոլիմերային հումք Ակրիլնիտրիլբութադեինստիրոլ ABS» բառերով․
2) 2-րդ կետի «Անվանումը» սյունակում «Պոլիէթիլենային հումք HDPE CRP100» բառերը փոխարինել «Պոլիմերային հումք ARM CRP100B, HDPE CRP100N, HDPE-HMCR100N, HDPE HMCRP100Natural, HDPE CRP 100Black, HDPE PE100, HDPE PE100 Black, HDPE PE100Natural» բառերով․
3) 3-րդ կետի «Անվանումը» սյունակում «Պոլիպրոպիլեն HDPE CRP100» բառերը փոխարինել «Պոլիպրոպիլեն PP» բառերով․
4) 3-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակում «3901209009» թվերը փոխարինել «3902100000» թվերով։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |