ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 1995 թ. N 340
Քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ «ՈՒՐԱՐՏՈՒ» ԱՄ ՄՍԻ ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» ձեռնարկությունը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Ջերմուկի սպանդի արտադրամասը, Արմավիրի, Մասիսի, Եղեգնաձորի, Բաղրամյանի, Ապարանի, Արարատի, Աշտարակի, Արտաշատի, Նաիրիի, Վայքի, Աբովյանի անասնամթերման գրասենյակները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվներին։
3. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել անավարտ շինարարությամբ բնակելի շենքը և այն հանձնել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը։
4. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։
5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 497 մլն 641 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը 398 մլն 110 հազ. դրամ։
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 39811 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
8. Սահմանել, որ «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկամսյա ժամկետում։
9. Սահմանել, որ «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկամսյա ժամկետում։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
11. Գաղտնի։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |