ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4341-Ա |
«24» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, Մ.ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՓՈՂՈՑ Հ.31 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱԿՈԲ ԶԱՏԻԿԻ ՇՄԱՎՈՆՅԱՆԻՆ, ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՇՄԱՎՈՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխա-տակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.09.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Հայկ Մաթևոսյան» Ա/Ձ-ի կողմից 08.08.2025թ. տրված շինությունների հատակագիծը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (11.04.2024թ. հ.Դ-48883-24, 28.06.2024թ. հ.Դ-82972-24, 10.09.2024թ. հ.Դ-114842-24, 13.01.2025թ. հ.Դ-3044-25, 22.05.2025թ. հ.Դ-54762-25,11.08.2025թ. հ.Դ-87288-25).
1. Երևան, Էրեբունի, Մ.Լոմոնոսովի փողոց հ.31 հասցեում՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25112022-01-0302 վկայական տրված 25.11.2022թ., ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022FX8D76) քաղաքացիներ Հակոբ Զատիկի Շմավոնյանին, Արամ Հարությունի Շմավոնյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 145.76քառ.մետր) բնակելի տուն` երկրորդ հարկ` 71.01քմ, երրորդ հարկ` 72.13քմ (13.11քմ մակերեսով սենյակում առկա պատուհանը ենթակա չէ օրինականացման), պարիսպ` 2.6քմ) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 760867 (յոթ հարյուր վաթսուն հազար ութ հարյուր վաթսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |