ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 2-րդ և 59 հոդվածի 5-րդ կետերով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամներ նշանակել`
Հրանտ Ռաֆիկի Սուվարյանին` մեկ տարի պաշտոնավարման ժամկետով.
Ներսես Հենրիկի Երիցյանին` երկու տարի պաշտոնավարման ժամկետով.
Վալերի Հրանտի Բեգլարյանին` երեք տարի պաշտոնավարման ժամկետով.
Լևոն Միքայելի Ֆարմանյանին` չորս տարի պաշտոնավարման ժամկետով.
Ռուբեն Լեմվելի Վալեսյանին` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով.
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
31 օգոստոսի 1996 թվականի, քաղ. Երևան |