ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.08.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/15-16(1115-1116) օգոստոս, Հոդ.185
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 2-րդ և 59 հոդվածի 5-րդ կետերով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամներ նշանակել`

Հրանտ Ռաֆիկի Սուվարյանին` մեկ տարի պաշտոնավարման ժամկետով.

Ներսես Հենրիկի Երիցյանին` երկու տարի պաշտոնավարման ժամկետով.

Վալերի Հրանտի Բեգլարյանին` երեք տարի պաշտոնավարման ժամկետով.

Լևոն Միքայելի Ֆարմանյանին` չորս տարի պաշտոնավարման ժամկետով.

Ռուբեն Լեմվելի Վալեսյանին` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով.

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

 

31 օգոստոսի 1996 թվականի,

քաղ. Երևան