ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թ. N 481
Քաղ. Երևան
«ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Բաղրամյանի գինու գործարան» պետական ձեռնարկությունը` «Բաղրամյանի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2. «Բաղրամյանի գինու գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3. «Բաղրամյանի գինու գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց:
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 242 մլն 587 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 194 մլն 070 հազ. դրամ:
5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 264972 հազ. դրամ:
6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 19407 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7. Սահմանել, որ «Բաղրամյանի գինու գործարան» պետական ձեռնարկության հաշվեկշռում գտնվող վեց տարեկան և ավելի տարիք ունեցող կոնյակի սպիրտի 20 տոկոսը` 22310 հազ. դրամ արժեքով (9231 բդալ), բաժնետիրական ընկերության սեփականությունն է, իսկ 80 տոկոսը համարվում է պետական սեփականություն և ի պահ է տրվում բաժնետիրական ընկերությանը:
Նշված կոնյակի սպիրտը բաժնետիրական ընկերությունը հետագայում կարող է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության ու էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ սահմանվող ընթացիկ գներով:
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Բաղրամյանի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9. Սահմանել, որ «Բաղրամյանի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10. Սահմանել, որ «Բաղրամյանի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բաղրամյանի գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |