ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 1995 թ. N 180
քաղ. Երևան
«ԱՐԹԻԿԻ «ՍՏԵԿԼՈՄԱՇ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականաշնորհել «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկությունը՝ Արթիկի «Ստեկլոմաշ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։
2. «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկության NN 1, 2 և 3 անավարտ շինարարությամբ բնակելի շենքերը սահմանված կարգով հանձնել պատգամավորների Արթիկի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը։
«Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» ՊՁ-ի կազմից առանձնացնել «Զապչաստ», «Վ/Ռ» և «Ստեկլոֆորմ» դուստր ձեռնարկությունները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք առաջարկել աշխատավորական կոլեկտիվներին՝ փակ բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհելու համար։
3. «Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։
4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 59574 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը՝ 47660 հազ. դրամ։
5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 9532 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել Արթիկի «Ստեկլոմաշ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։
7. Սահմանել, որ Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ի աշխատավորական կոլեկտիվի անգամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։
8. Սահմանել, որ Արթիկի «Ստեկլոմաշ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում արժեթղթերի թողարկման ազդագրում նշված ժամկետում։
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Արթիկի «Ստեկլոմաշ» ԲԲԸ-ի ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |