ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հոկտեմբերի 2025 թ. |
N 428-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հ.01/27.1/15174-2025 գրությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան, Շենգավիթ վարչական շրջանի Ն. Չարբախ 3-րդ փողոց հ. 31/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 152.55քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08092025-01-0090 վկայական/ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց հ.31/13 հասցեում նախատեսվող Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտք կազմակերպելու նպատակով։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հոկտեմբերի 23 Երևան |