ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 428-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.10.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 հոկտեմբերի 2025 թ.

N 428-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հ.01/27.1/15174-2025 գրությունը.

 Երևան քաղաքի ավագանին որոշում է.

 1. Երևան, Շենգավիթ վարչական շրջանի Ն. Չարբախ 3-րդ փողոց հ. 31/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 152.55քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08092025-01-0090 վկայական/ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց հ.31/13 հասցեում նախատեսվող Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի ստորգետնյա ավտոկայանատեղի մուտք կազմակերպելու նպատակով։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. հոկտեմբերի 23

Երևան