ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
23 հոկտեմբերի 2025 թ. |
N 421-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 33-րդ կետերով, 70-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Վարչական իրավախախտում կատարած այն անձանց փոխարեն, ում նկատմամբ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154.1-ին հոդվածի հիմքով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին վարչական ակտեր և նշված անձինք կամ այն իրավաբանական անձինք, որոնց գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում վարչական իրավախախտում կատարած անձը, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ երկարաձգել են տրամադրված շինարարության թույլտվության ժամկետը կամ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում սահմանված կարգով ստացել են ավարտական ակտը կամ երկարաձգել են շինարարության թույլտվության ժամկետը (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառման արտոնությամբ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման դեպքերի)` սույն կետով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված չվճարված տուգանքի գումարի կամ դրա չվճարված մասի չափով համայնքի բյուջեից կատարել վճարում:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. հոկտեմբերի 23 Երևան |