ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 421-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.10.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

23 հոկտեմբերի 2025 թ.

N 421-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՐԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 33-րդ կետերով, 70-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Վարչական իրավախախտում կատարած այն անձանց փոխարեն, ում նկատմամբ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154.1-ին հոդվածի հիմքով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին վարչական ակտեր և նշված անձինք կամ այն իրավաբանական անձինք, որոնց գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում վարչական իրավախախտում կատարած անձը, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ երկարաձգել են տրամադրված շինարարության թույլտվության ժամկետը կամ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում սահմանված կարգով ստացել են ավարտական ակտը կամ երկարաձգել են շինարարության թույլտվության ժամկետը (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառման արտոնությամբ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման դեպքերի)` սույն կետով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված չվճարված տուգանքի գումարի կամ դրա չվճարված մասի չափով համայնքի բյուջեից կատարել վճարում:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. հոկտեմբերի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան