ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 1995 թ. N 70
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
I. Հաստատել սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 105j-16 որոշման 1-ին կետը` Կոտայքի «Բերրիություն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
2. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 113j որոշումը`
ա) Սևանի «Բերրիություն»,
բ) Արարատի «Բերրիություն»,
գ) Տաուշի «Բերրիություն»
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
3. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 113j-1 որոշումը`
ա) Մարտունու «Բերրիություն»,
բ) Երասխի «Բերրիություն»
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
4. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 114j-2 որոշումը` տնտհաշվարկային շինարարական, մոնտաժային և վերանորոգման արտադրական պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
5. 1995 թվականի հունվարի 11-ի N 158j-1 որոշումը` Ջրառատի թռչնաբուծական ֆաբրիկայի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
6. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-1 որոշումը`
ա) «Շինինդուստրիա» նախագծակոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո,
բ) «Նորարար» Գ/Ա ՊՁ,
գ) Երևանի «Հաղպատ» ԿԿ ՊՁ,
դ) Երևանի «Հայշինծառայություն» ԱԿ ՊՁ,
ե) «Հայսանտեխմոնտաժ» ՊՁ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
7. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-4 որոշումը`
ա) Հրազդանի ԽՊՏ,
բ) Երևանի խոշոր պանելային տնաշինության պետական ձեռնարկություն,
գ) Վայքի «Վայքշին» ՀՊՁ,
դ) Թալինի «Թալինշին» ՀՊՁ,
ե) Մարալիկի «Անիշին» ՀՊՁ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
8. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-5 որոշումը` «Տնաշինություն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
9. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 120j որոշումը`
ա) «Հայհատուկշինպոլիմեր» ՊՁ,
բ) Էջմիածնի «Հատուկշին» ՀՊՁ,
գ) «Արաքս» ֆիրմա
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
10. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-2 որոշումը`
ա) Վանաձորի կենտրոնական ավտոբազա,
բ) «Հայէներգամոնտաժ» ՊՁ,
գ) Ալավերդու «Ախթալշին» ՀՊՁ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
11. 1995 թվականի հունվարի 5-ի N 140j որոշումը` Հայսպորտվարչության Ծաղկաձորի շինվերանորոգման վարչության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
12. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 122j որոշումը`
ա) Վեդու շինանյութերի և իրերի կոմբինատ,
բ) Վայքի շինանյութերի և իրերի կոմբինատ,
գ) «Վանշիկ» կոմբինատ,
դ) Բաղրամյանի շինանյութերի և իրերի կոմբինատ,
ե) Ախուրյանի շինանյութերի և իրերի կոմբինատ,
զ) Ամասիայի շինանյութերի և իրերի կոմբինատ,
է) Եղեգնաձորի շինանյութերի և իրերի կոմբինատ,
ը) Երևանի քարամշակման գործարան,
թ) Ալավերդու քարհանքի վարչություն,
ժ) Վարդենիսի քարհանքի վարչություն,
ի) Կապանի շինանյութերի և իրերի կոմբինատ,
լ) Պարտիզակի շինանյութերի և իրերի կոմբինատ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
13. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 122j-1 որոշումը`
ա) Երևանի շինանյութերի և իրերի կոմբինատ,
բ) Էջմիածնի շինանյութերի և իրերի կոմբինատ,
գ) Հոկտեմբերյանի ապակե տարաների գործարան,
դ) «Հայքարհատմեքենա» կոմբինատ,
ե) Գյումրիի ապակու գործարան,
զ) Մայիսյանի վերանորոգման գործարան,
է) «Հայշինվերանորոգում» գործարան,
ը) Աշտարակի քարհանքի վարչություն,
թ) նոր շինանյութերի և ԺՍԱ գործարան,
ժ) «Հայապակի» ֆիրմա
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
14. 1995 թվականի հունվարի 5-ի N 146j որոշումը`
ա) Թալինի շինարարական իրերի կոմբինատ,
բ) Ախուրյանի ՇԻԿ-ի «Կառնուտ» ԴՁ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:15. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-7 որոշման 1-ին կետը` տեղական շինանյութերի կոմբինատի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
16. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-4 որոշման 1-ին կետը` Երևանի գաջի գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
17. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-6 որոշման 1-ին կետը` «Երկաթ-բետոն» գիտաարտադրական ֆիրմա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
18. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-5 որոշման 1-ին կետը` «Հայարդօդափոխություն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
19. 1994 թվականի նոյեմբերի 7-ի N 95j որոշման 1-ին կետը` «Կարիտաս-Իտալիանա» ՏՇԳ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
20. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-11 որոշման 1-ին կետը` «Հայարդմոնտաժ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
21. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-3 որոշման 1-ին կետը` «Արցախ» ԽՊՏ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
22. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-1 որոշման 1-ին կետը` «Հայմոնտաժավտոմատիկա» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
23. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-2 որոշման 1-ին կետը` «Խաչքար» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
24. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-10 որոշման 1-ին կետը` «Հայշինտեխկենտրոն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
25. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-12 որոշման 1-ին կետը` «Հայէլեկտրամոնտաժ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
26. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-9 որոշման 1-ին կետը` սանիտարատեխնիկական նախապատրաստվածքների և օդափոխության սարքավորումների պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
27. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-23 որոշման 1-ին կետը` Չարենցավանի «Ձուլակենտրոն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
28. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-25 որոշման 1-ին կետը` «Կուրթան» գործիքաշինական դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
29. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-30 որոշման 1-ին կետը` Երևանի ռետինատեխնիկական իրերի գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
30. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j որոշումը` Գյումրիի «Էլեկտրակենցաղսարք» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
31. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-1 որոշումը` Էրեբունու ԳԱՁ-ի «Նիգ» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
32. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-2 որոշումը` «Վան» («Անի» ԳԱՁ) դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
33. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-3 որոշումը` Էջմիածնի «Ռեգիստոր» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
34. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-1 որոշումը`
ա) Երևանի N 1 կահույքի ֆաբրիկա,
բ) Երևանի Մյասնիկյանի անվան կահույքի ՊՁ
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
35. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-3 որոշումը` Երևանի «Հիդրոապարատ» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
36. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-4 որոշումը` «Անի-Տեստ» դուստր պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
37. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-2 որոշման 1-ին կետը` կենցաղային քիմիայի գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
38. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-23 որոշման 1-ին կետը` «Անի-Մետր» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
39. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-26 որոշման 1-ին կետը` «Անի-Գրաֆ» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
40. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j որոշումը` Երևանի «Հայարդշին» N 1 դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
41. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-3 որոշումը` «Ագաթ» ՇՇՄՄ-6 պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
II. Հայսպորտվարչության Ծաղկաձորի շինվերանորոգման վարչություն,
Վայքի «Վայքշին» ՀՊՁ,
«Տնաշինություն» ՊՁ,
տեղական շինանյութերի կոմբինատ,
Երևանի գաջի գործարան,
«Արցախ» ԽՊՏ ՊՁ,
«Հայշինտեխկենտրոն» ՊՁ
7 պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |