ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 70
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 1995 թ. N 70

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

I. Հաստատել սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`

1. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 105j-16 որոշման 1-ին կետը` Կոտայքի «Բերրիություն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

2. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 113j որոշումը`

ա) Սևանի «Բերրիություն»,

բ) Արարատի «Բերրիություն»,

գ) Տաուշի «Բերրիություն»

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

3. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 113j-1 որոշումը`

ա) Մարտունու «Բերրիություն»,

բ) Երասխի «Բերրիություն»

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

4. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 114j-2 որոշումը` տնտհաշվարկային շինարարական, մոնտաժային և վերանորոգման արտադրական պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

5. 1995 թվականի հունվարի 11-ի N 158j-1 որոշումը` Ջրառատի թռչնաբուծական ֆաբրիկայի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

6. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-1 որոշումը`

ա) «Շինինդուստրիա» նախագծակոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո,

բ) «Նորարար» Գ/Ա ՊՁ,

գ) Երևանի «Հաղպատ» ԿԿ ՊՁ,

դ) Երևանի «Հայշինծառայություն» ԱԿ ՊՁ,

ե) «Հայսանտեխմոնտաժ» ՊՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

7. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-4 որոշումը`

ա) Հրազդանի ԽՊՏ,

բ) Երևանի խոշոր պանելային տնաշինության պետական ձեռնարկություն,

գ) Վայքի «Վայքշին» ՀՊՁ,

դ) Թալինի «Թալինշին» ՀՊՁ, 

ե) Մարալիկի «Անիշին» ՀՊՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

8. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-5 որոշումը` «Տնաշինություն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

9. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 120j որոշումը`

ա) «Հայհատուկշինպոլիմեր» ՊՁ,

բ) Էջմիածնի «Հատուկշին» ՀՊՁ,

գ) «Արաքս» ֆիրմա

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

10. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-2 որոշումը`

ա) Վանաձորի կենտրոնական ավտոբազա,

բ) «Հայէներգամոնտաժ» ՊՁ,

գ) Ալավերդու «Ախթալշին» ՀՊՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

11. 1995 թվականի հունվարի 5-ի N 140j որոշումը` Հայսպորտվարչության Ծաղկաձորի շինվերանորոգման վարչության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

12. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 122j որոշումը`

ա) Վեդու շինանյութերի և իրերի կոմբինատ,

բ) Վայքի շինանյութերի և իրերի կոմբինատ,

գ) «Վանշիկ» կոմբինատ,

դ) Բաղրամյանի շինանյութերի և իրերի կոմբինատ,

ե) Ախուրյանի շինանյութերի և իրերի կոմբինատ,

զ) Ամասիայի շինանյութերի և իրերի կոմբինատ,

է) Եղեգնաձորի շինանյութերի և իրերի կոմբինատ,

ը) Երևանի քարամշակման գործարան,

թ) Ալավերդու քարհանքի վարչություն,

ժ) Վարդենիսի քարհանքի վարչություն,

ի) Կապանի շինանյութերի և իրերի կոմբինատ,

լ) Պարտիզակի շինանյութերի և իրերի կոմբինատ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

13. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 122j-1 որոշումը`

ա) Երևանի շինանյութերի և իրերի կոմբինատ,

բ) Էջմիածնի շինանյութերի և իրերի կոմբինատ,

գ) Հոկտեմբերյանի ապակե տարաների գործարան,

դ) «Հայքարհատմեքենա» կոմբինատ,

ե) Գյումրիի ապակու գործարան,

զ) Մայիսյանի վերանորոգման գործարան,

է) «Հայշինվերանորոգում» գործարան,

ը) Աշտարակի քարհանքի վարչություն,

թ) նոր շինանյութերի և ԺՍԱ գործարան,

ժ) «Հայապակի» ֆիրմա

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

14. 1995 թվականի հունվարի 5-ի N 146j որոշումը`

ա) Թալինի շինարարական իրերի կոմբինատ,

բ) Ախուրյանի ՇԻԿ-ի «Կառնուտ» ԴՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

15. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-7 որոշման 1-ին կետը` տեղական շինանյութերի կոմբինատի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

16. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-4 որոշման 1-ին կետը` Երևանի գաջի գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

17. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-6 որոշման 1-ին կետը` «Երկաթ-բետոն» գիտաարտադրական ֆիրմա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

18. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-5 որոշման 1-ին կետը` «Հայարդօդափոխություն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

19. 1994 թվականի նոյեմբերի 7-ի N 95j որոշման 1-ին կետը` «Կարիտաս-Իտալիանա» ՏՇԳ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

20. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-11 որոշման 1-ին կետը` «Հայարդմոնտաժ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

21. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-3 որոշման 1-ին կետը` «Արցախ» ԽՊՏ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

22. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-1 որոշման 1-ին կետը` «Հայմոնտաժավտոմատիկա» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

23. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-2 որոշման 1-ին կետը` «Խաչքար» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

24. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-10 որոշման 1-ին կետը` «Հայշինտեխկենտրոն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

25. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-12 որոշման 1-ին կետը` «Հայէլեկտրամոնտաժ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

26. 1994 թվականի հոկտեմբերի 26-ի N 93j-9 որոշման 1-ին կետը` սանիտարատեխնիկական նախապատրաստվածքների և օդափոխության սարքավորումների պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

27. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-23 որոշման 1-ին կետը` Չարենցավանի «Ձուլակենտրոն» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

28. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-25 որոշման 1-ին կետը` «Կուրթան» գործիքաշինական դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

29. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-30 որոշման 1-ին կետը` Երևանի ռետինատեխնիկական իրերի գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

30. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j որոշումը` Գյումրիի «Էլեկտրակենցաղսարք» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

31. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-1 որոշումը` Էրեբունու ԳԱՁ-ի «Նիգ» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

32. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-2 որոշումը` «Վան» («Անի» ԳԱՁ) դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

33. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-3 որոշումը` Էջմիածնի «Ռեգիստոր» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

34. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-1 որոշումը`

ա) Երևանի N 1 կահույքի ֆաբրիկա,

բ) Երևանի Մյասնիկյանի անվան կահույքի ՊՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

35. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-3 որոշումը` Երևանի «Հիդրոապարատ» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

36. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-4 որոշումը` «Անի-Տեստ» դուստր պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

37. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-2 որոշման 1-ին կետը` կենցաղային քիմիայի գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:  

38. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-23 որոշման 1-ին կետը` «Անի-Մետր» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

39. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-26 որոշման 1-ին կետը` «Անի-Գրաֆ» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

40. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j որոշումը` Երևանի «Հայարդշին» N 1 դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

41. 1994 թվականի նոյեմբերի 30-ի N 112j-3 որոշումը` «Ագաթ» ՇՇՄՄ-6 պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

II. Հայսպորտվարչության Ծաղկաձորի շինվերանորոգման վարչություն, 

Վայքի «Վայքշին» ՀՊՁ,

«Տնաշինություն» ՊՁ,

տեղական շինանյութերի կոմբինատ,

Երևանի գաջի գործարան,

«Արցախ» ԽՊՏ ՊՁ,

«Հայշինտեխկենտրոն» ՊՁ

7 պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ