ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 1995 թ. N 69
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`
1. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 121j որոշումը`
ա) N 7 տպարան,
բ) Արտաշատի տպարան,
գ) Կամոյի տպարան,
դ) Արմավիրի տպարան,
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
2. 1995 թվականի հունվարի 5-ի N 143j որոշումը`
ա) Դիլիջանի տպարան,
բ) Իջևանի տպարան,
գ) Գյումրիի քաղհրատ,
դ) Հրազդանի տպարան,
ե) Թալինի տպարան,
զ) Էջմիածնի տպարան,
է) Արարատի տպարան,
ը) Սիսիանի տպարան,
թ) Ամասիայի տպարան,
ժ) «Լույս» հրատարակչություն,
ի) Աշոցքի տպարան,
լ) «Նաիրի» հրատարակչություն,
խ) «Արևիկ» հրատարակչություն,
ծ) Ստեփանավանի տպարան,
կ) Աշտարակի տպարան,
հ) Վայքի տպարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
3. 1995 թվականի հունվարի 5-ի N 143j-1 որոշումը`
ա) Կոտայքի տպարան,
բ) Կրասնոսելսկի տպարան,
գ) Մեղրու տպարան,
դ) Կապանի տպարան,
ե) Սևանի տպարան,
զ) Գորիսի տպարան,
է) Մարտունու տպարան,
ը) Վարդենիսի տպարան,
թ) Թումանյանի տպարան,
ժ) Եղեգնաձորի տպարան,
ի) Սպիտակի տպարան,
լ) «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռն. մշակութային արտադրաառևտրական կենտր. ԴՁ
խ) Արթիկի տպարան,
ծ) Ապարանի տպարան,
կ) N 3 տպարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
4. 1995 թվականի հունվարի 5-ի N 143j-2 որոշումը`
ա) N 1 տպարան,
բ) Նոյեմբերյանի տպարան,
գ) Տաշիրի տպարան
դ) «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն,
ե) «Հ. Մեղապարտ» տպագրատուն,
զ) «Անահիտ» հրատարակչություն,
է) «Հայաստան» հրատարակչություն,
ը) «Փյունիկ» ֆոտոշարվածքային կենտրոն,
թ) N 6 տպարան,
ժ) Տաուշի տպարան,
լ) Անիի տպարան,
խ) Վանաձորի տպարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
5. 1995 թվականի հունվարի 25-ի N 175j որոշումը` Մասիսի տպարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
6. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 124j որոշումը`
ա) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության տպարան,
բ) ուսումնադիդակտիկ պարագաների արտադրության փորձարարական գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
7. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 103j-1 որոշման 1-ի կետը` «Հայինժնախագիծ» ինստիտուտի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
8. 1995 թվականի հունվարի 11-ի N 158j-1 որոշումը` Տաշիրի թռչնաբուծական ֆաբրիկայի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
9. 1995 թվականի հունվարի 11-ի N 158j-2 որոշումը`
ա) Սիսիանի թռչնաբուծական ֆաբրիկա,
բ) Ստեփանավանի թռչնաբուծական ֆաբրիկա
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
10. 1995 թվականի հունվարի 11-ի N 158j-4 որոշումը` թռչնի մսի վերամշակման պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
11. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-1 որոշման 1-ին կետը` ԵրԿԱԳՀԻ դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
12. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-8 որոշման 1-ին կետը` Արտաշատի գործիքաշինական գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
13. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-11 որոշման 1-ին կետը` քիմիադեղագործական գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
14. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-1 որոշման 1-ին կետը` Քանաքեռի ալյումինի գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
15. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-12 որոշման 1-ին կետը` Չարենցավանի փորձաարտադրական «Լիզին» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:
16. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-2 որոշումը`
ա) «Լույս» ԱՁ,
բ) «Լույս» ՊԿ-ի Երևանի «Նորք» ԴՁ,
գ) Չարենցավանի ավտոբեռնիչների գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
17. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j որոշումը` պլաստմասսաների գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
18. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j -3 որոշումը` «Ռելե» ՀՊԱՁ գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
19. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j -1 որոշումը`
ա) Երևանի «ԵրԱԶ» գործարան
բ) Իջևանի փայտամշակման կոմբինատ,
գ) պոմպերի գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
20. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-2 որոշումը`
ա) «Գալակտիկա» գիտաարտադրական ձեռնարկություն,
բ) կոմպրեսորների գործարան,
գ) Դաստակերտի «Բուժտեխնիկա» գործարան
պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
21. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j -4 որոշումը` «Ալմաստ» գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
22. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j -5 որոշումը` Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
23. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j -6 որոշումը` Երևանի հաստոցաշինական գործարանի գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
24. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j որոշումը` «Պոլիմերսոսինձ» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
25. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j-1 որոշումը` «Հայարդշին» պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:
11. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության տպարանը վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերության` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություն վերագրանցվելու իրավունքով:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |