ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 մայիսի 2019 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ, ՍՈՒԲԿՈՆՏՐԱԿՏԱՑԻԱՅԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասով բարձր մակարդակի միջոցառումների պլանը:
2 Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական միջկառավարական խորհրդի ««Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասին» կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 21 կարգադրությամբ |
ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԼԱՆ
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի իրագործման մասով միջոցառումների
Սույն պլանում կիրառվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
ազգային պատվիրատու-համակարգող՝ «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի մշակմանը, իրագործմանը և անդամ պետության տարածքում տվյալ նախագծի շրջանակներում իրականացվող միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությանը մասնակցող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) պետական իշխանության մարմիններից մեկը, որը նախագծի մշակման և իրագործման ժամանակ իրականացնում է նշված մարմինների գործունեության համակարգում.
ցանցի օպերատոր՝ իրավաբանական անձ, որին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) վերապահում է արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ստեղծման, շահագործման և զարգացման, ինչպես նաև այլ լիազորություններ.
ազգային բաղադրիչների օպերատորներ՝ իրավաբանական անձինք, որոնց անդամ պետությունների լիազորված մարմինները վերապահում են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների ստեղծման, շահագործման և զարգացման մասով իրենց լիազորությունների մի մասը, ինչպես նաև այլ լիազորություններ.
նախագիծ՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց)։
|
Առանցքային միջոցառումը |
Արդյունքը |
Ժամկետը |
Պատասխանատուն |
|
I. Նախագծի իրագործման առաջին փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքները | |||
|
1. Ազգային պատվիրատու-համակարգողներին և նախագծի իրագործումը համակարգելու հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ համակարգող խումբ) կազմում ընդգրկելու համար թեկնածությունները որոշելը և տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը |
սահմանված կարգով Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները |
2019 թվականի |
անդամ պետություններ |
|
2. Ագգային բաղադրիչների օպերատորների գործառույթներ իրականացնող կազմակերպությունները որոշելը |
ազգային բաղադրիչների օպերատորներին որոշելը |
2019 թվականի |
անդամ պետություններ |
|
3. Համակարգող խմբի կազմը և համակարգող խմբի մասին հիմնադրույթը հաստատելը |
Հանձնաժողովի՝ համակարգող խմբի մասին հիմնադրույթը և դրա կազմը հաստատող ակտ |
2019 թվականի |
Հանձնաժողով, |
|
4. Միության մարմիններ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելը |
Հանձնաժողովի խորհուրդ ներկայացվող՝ նախագծի իրագործման վերաբերյալ հաշվետվություն |
յուրաքանչյուր եռամսյակ՝ սկսած 2019 թվականի |
համակարգող խումբ, |
|
5. Նախագծի վերաբերյալ տեխնիկական առաջադրանք մշակելը |
տեխնիկական առաջադրանքի նախագիծ |
2019 թվականի |
Հանձնաժողով, |
|
6. Նախագծի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի կատարման համար ցանցի օպերատորին որոշելու մասով մրցութային ընթացակարգեր անցկացնելը |
ցանցի օպերատորին որոշելը |
2019 թվականի |
Հանձնաժողով |
|
7. Կոնսորցիում ձևավորելը, կոնսորցիումի մասին համաձայնագիր կնքելը |
կոնսորցիումի մասին համաձայնագիր |
2019 թվականի |
ցանցի օպերատոր, ազգային բաղադրիչների օպերատորներ, |
|
8. Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթը մշակելը |
եվրասիական ցանցի մասին հիմնադրույթ, ընդունման-փոխանցման ակտ |
2019 թվականի |
ցանցի օպերատոր, |
|
9. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայությունների մատակարարներին ներկայացվող պահանջները մշակելը |
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող պահանջներ, ծառայությունների մատակարարներին ներկայացվող պահանջներ, ընդունման-փոխանցման ակտ |
2019 թվականի |
ցանցի օպերատոր, |
|
10. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջները մշակելը |
եվրասիական ցանցի բազային բաղադրիչին ներկայացվող պահանջներ |
2019 թվականի |
ցանցի օպերատոր, |
|
11. Նախագծի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ստեղծելը և հասանելիության հատկացված իրավունքներին համապատասխան՝ համակարգող խմբի մասնակիցների համար դրա հասանելիությունն ապահովելը |
նախագծի կառավարման մոնիթորինգի գործիք (տեղեկատվական ռեսուրս) ներդնելը |
2019 թվականի |
ցանցի օպերատոր, |
|
12. Ազգային բաղադրիչների օպերատորների կառուցվածքում կազմակերպական կառույցներ (գրացուցակավորման կենտրոններ) ստեղծելը՝ եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստր և տեղեկատվական ռեսուրսներ մուտքագրվող՝ արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկությունների վերիֆիկացումն ապահովելու նպատակով |
գրացուցակավորման կենտրոնների ստեղծման վերաբերյալ արձանագրություններ |
2019 թվականի |
ազգային բաղադրիչների օպերատորներ, |
|
13. Երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների՝ եվրասիական ցանցին միանալու մոդել մշակելը՝ անդամ պետությունների արտահանման ներուժն ավելացնելու նպատակով |
նախագծային որոշումների նկարագրություն |
2019 թվականի |
ցանցի օպերատոր, |
|
14. Հանձնաժողովի ակտերի նախագծերը, եվրասիական ցանցի տեխնիկական փաստաթղթերը մշակելը |
Հանձնաժողովի ակտեր, տեխնիկական փաստաթղթեր՝ տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նկարագրությամբ |
2019 թվականի |
Հանձնաժողով, |
|
15. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի (օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծում) ստեղծումը՝ տեխնիկական աշխատանքային նախագծման մասով |
տեխնիկական փաստաթղթեր, եվրասիական ցանցի բազային բաղադրիչի նախատիպ |
2019 թվականի |
ցանցի օպերատոր |
|
16. Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլաններ մշակելը |
միջոցառումների պլաններ |
2019 թվականի |
ազգային պատվիրատու-համակարգողներ, |
|
II. Նախագծի իրագործման երկրորդ փուլի շրջանակներում նախատեսված աշխատանքներ | |||
|
17. Եվրասիական ցանցի օգտագործմամբ արդյունաբերական կոոպերացիայում ներգրավված՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների թվի ավելացմանն ուղղված միջոցառումների պլանը հստակեցնելն ու իրագործելը |
անդամ պետություններում պլանի կատարման և ճշգրտումների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն |
սկսած 2020 թվականի |
Հանձնաժողով, |
|
18. Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի (օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման վերաբերյալ ունիվերսալ հարթակային լուծում) ստեղծումը և եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործարկելը |
եվրասիական ցանցի պատրաստի բազային բաղադրիչ |
2020 թվականի |
ցանցի օպերատոր, |
|
19. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը մշակելը և ներդնելը՝ եվրասիական ցանցի հայեցակարգային նախագծին համապատասխան |
եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի շահագործման փաստաթղթեր, եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի տեխնիկական աշխատանքային նախագծի փաստաթղթեր, եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի ելակետային ծածկագրեր, ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ |
2020 թվականի |
ցանցի օպերատոր, |
|
20. Եվրասիական ցանցի առաջխաղացման պլան մշակելը և իրագործելը։ Անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև ցանցի այլ մասնակիցների համար եվրասիական ցանցի զարգացման հարցերի վերաբերյալ սեմինարներ և վեբինարներ անցկացնելը |
եվրասիական ցանցի առաջխաղացման պլան, ուսուցում անցկացնելու պլան, ուսուցում անցկացնելու վերաբերյալ արձանագրություններ (եվրասիական ցանցի առնվազն 1000 մասնակից) |
2020 թվականի |
Հանձնաժողով, |
|
21. Միջոցառումների պլան մշակելը՝ եվրասիական ցանցը, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի հետ կապակցելու (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ կապակցելու նպատակով |
միջոցառումների պլան |
2020 թվականի |
Հանձնաժողով, |
|
22. Ցանցի օպերատորի և ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների օպերատորի և ծառայությունների մատակարարների միջև գործակալական համաձայնագրեր կնքելը |
ցանցի օպերատորի և ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների միջև գործակալական համաձայնագրեր |
2020 թվականի III եռամսյակ |
ցանցի օպերատոր, |
|
23. Երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների հետ եվրասիական ցանցի ինտեգրման հնարավորություններ մշակելը |
երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ եվրասիական ցանցի ինտեգրման հարցերով միջոցառումների պլան, եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների՝ երրորդ երկրների գործընկերային անդրսահմանային հարթակների (երրորդ երկրների առնվազն 1 անդրսահմանային հարթակի) հետ ինտեգրման հարցերով միջոցառումների պլան |
սկսած 2020 թվականի |
համակարգող խումբ, |
|
24. Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրը և տեղեկատվական ռեսուրսներն արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով (տվյալների փորձնական կազմ) լրացնելը, ինչպես նաև նշված տեղեկությունները վերիֆիկացնելը |
ռեեստրի և տեղեկատվական ռեսուրսների առաջնային լրացում արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց մասով անդամ պետությունների պահանջարկի մասին տեղեկություններով, նշված տեղեկությունների վերիֆիկացում |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
ազգային պատվիրատու-համակարգողներ, |
|
25. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչը գործարկելը |
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչի ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
ցանցի օպերատոր |
|
26. Արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը |
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի բազային ծառայությունները (առնվազն 2 ծառայություն) եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ արձանագրություններ |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
ցանցի օպերատոր, |
|
27. Տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը |
տեխնոլոգիաների փոխանցման բազային ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելու վերաբերյալ արձանագրություններ |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
ցանցի օպերատոր, |
|
28. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և գործարկված ազգային բաղադրիչների փորձնական շահագործում |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություններ, ընդունման-փոխանցման ակտեր |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
ցանցի օպերատոր, |
|
29. Եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելը |
ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, ընդունման-փոխանցման ակտ, եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադիչը արդյունաբերական շահագործման մեջ դնելու վերաբերյալ փաստաթղթեր |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
ցանցի օպերատոր, |
|
30. Միջոցառումների պլանի իրագործում՝ եվրասիական ցանցը, այդ թվում՝ Միության թվային օրակարգի հեռանկարային նախագծերի հետ կապակցելու (ապրանքների թվային հետագծելիություն, էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի կիրառում, թվային տրանսպորտային միջանցքներ, տվյալների շրջանառության կարգավորում), ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի բազային ռեսուրսների հետ կապակցելու նպատակով |
միջոցառումների պլանի կատարման և ճշգրտման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն, ընդունման-հանձնման փորձարկումների արձանագրություն, ընդունման-փոխանցման ակտ |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
Հանձնաժողով, |
|
31. Եվրասիական ցանցի լրամշակում՝ եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչի և ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձնական շահագործման արդյունքներով |
եվրասիական ցանցի լրամշակված ծառայություններ և գործիքներ, եվրասիական ցանցի մասով տեխնիկական փաստաթղթերի լրամշակված փաթեթ |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
ցանցի օպերատոր |
|
32. Վարչարարության, տեխնիկական և խորհրդատվական աջակցության ծառայության կազմակերպում, ինչպես նաև գրացուցակավորման կենտրոնների գործունեության ապահովում՝ ներառյալ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի գրառումների նկարագրության մեթոդաբանության մշակումը՝ հաշվի առնելով ազգային տեղեկատուներն ու դասակարգիչները՝ տեղեկությունների ներկայացման միասնականությունն ապահովելու նպատակով |
անդամ պետությունների տեղեկատուների և դասակարգիչների անցումային բանալիների (գործունեության և արտադրանքի տեսակների) աղյուսակների համապատասխանեցումը եվրասիական ցանցում օգտագործվող տեղեկատուներին և դասակարգիչներին |
2020 թվականի III-IV եռամսյակներ |
ազգային պատվիրատու-համակարգողներ, |
|
33. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ պլանի համաձայն՝ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունների բազային ցանկին համապատասխան |
ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրություններ, ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտեր |
2020 թվականի |
ազգային բաղադրիչների օպերատորներ, |
|
34. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունները եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչին միացնելը՝ պլանի համաձայն՝ տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների բազային ցանկին համապատասխան |
ազգային բաղադրիչների ինտեգրված ծառայությունների փորձարկումների արձանագրություններ, ծառայությունները շահագործման մեջ դնելու մասին ակտեր |
2020 թվականի |
ազգային բաղադրիչների օպերատորներ, |
|
35. Ազգային բաղադրիչների արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների պլանի մշակում և հաստատում |
միջոցառումների պլան (իրագործման ժամկետների նշմամբ) |
2020 թվականի |
Հանձնաժողով, |
|
36. Ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները եվրասիական ցանցին միացնելու մասով միջոցառումների պլանի մշակում և հաստատում |
միջոցառումների պլան (իրագործման ժամկետների նշմամբ) |
2020 թվականի IV եռամսյակ |
Հանձնաժողով, |
|
37. Եվրասիական ցանցի շրջանակներում անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումը բնորոշող տվյալների մոնիթորինգի և վերլուծության մոտեցումների մշակում ու իրագործում (երկրի, ճյուղի, ժամանակի և այլ կտրվածքներով), այդ թվում՝ հաշվի առնելով արդյունաբերական համացանցի օգտագործման հնարավորությունը |
եվրասիական ցանցի շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին տվյալների մոնիթորինգի և վերլուծության կանոնակարգ |
2020 թվականի |
համակարգող խումբ, |
|
38. Եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին և ծառայությունների մատակարարներին ներկայացվող պահանջների հստակեցում՝ եվրասիական ցանցի փորձնական շահագործման արդյունքներով |
եվրասիական ցանցի ազգային բաղադրիչներին ներկայացվող՝ հստակեցված պահանջներ, ծառայությունների մատակարարներին ներկայացվող՝ հստակեցված պահանջներ |
2020 թվականի |
ցանցի օպերատոր, |
|
39. Եվրասիական ցանցի մասին հիմնադրույթում փոփոխություններ կատարելը՝ եվրասիական ցանցի արդյունաբերական շահագործման արդյունքներով |
եվրասիական ցանցի մասին արդիականացված հիմնադրույթ |
2020 թվականի |
Հանձնաժողով, ցանցի |
|
40. Նախագծի պլանավորված արդյունքների ձեռքբերման գնահատում։ Նախագծի իրագործման արդյունքների ամփոփում և նախագծի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներ |
նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ձեռքբերման գնահատականով, եվրասիական ցանցի զարգացման և կատարելագործման վերաբերյալ առաջարկներ |
2020 թվականի |
համակարգող խումբ, |