ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
21 փետրվարի 2025 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ շարունակել մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 6.1.2, 6.1.8 կետերի իրագործման և Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման աշխատանքը։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ 8 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարվող
1. 6.1.2 կետում հինգերորդ սյունակում «Միջկառավարական խորհրդի կարգադրություն» բառերը փոխարինել «զեկույց» բառով։
2. 6.1.8 կետում հինգերորդ սյունակում «Միության մարմնի ակտ» բառերը փոխարինել «զեկույց» բառով։
3. 6.2.1 կետում «մինչև 2035 թվականն տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների համաձայնեցում կողմերի հետ», «մինչև 2035 թվականը տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները Միության մարմինների քննարկմանը ներկայացնելը» և «մինչև 2035 թվականը տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների իրագործման մասին հաշվետվությունների նախապատրաստում» դիրքերը հանել։
4. 9.1.1 կետում չորրորդ սյունակում «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը» բառերով։