ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 4 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված` ազատականացման ծրագրերով նախատեսված միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի և հսկողության անցկացման արդյունքների մասին զեկույցը (այսուհետ՝ զեկույց)՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XV բաժնի դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքն անցկացնելիս հաշվի առնել զեկույցի դրույթները։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |