ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 149 |
քաղ. Մոսկվա |
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ) ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ սանիտարական միջոցների (ժամանակավոր սանիտարական միջոցների) ցանկը (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ՝
տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
տեղեկագրքի ծածկագրային նշագրերի օգտագործումը պարտադիր է՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման ոլորտում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 149 որոշմամբ |
ՑԱՆԿ
սանիտարական միջոցների (ժամանակավոր սանիտարական միջոցների)
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
|
Սանիտարական միջոցի (ժամանակավոր սանիտարական միջոցի) ծածկագիրը |
Սանիտարական միջոցի (ժամանակավոր սանիտարական միջոցի) անվանումը |
|
010 |
արտադրանքի արգելապահումը և ոչնչացումը |
|
015 |
արտադրանքի ներմուծման արգելումը` առանց արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի պետական փորձաքննության անցկացման |
|
020 |
արտադրանքի ներմուծման արգելումը |
|
025 |
արտադրանքի իրացման արգելումը |
|
030 |
արտադրանքի շրջանառությունից հանումը |
|
035 |
արտադրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթի գործողության դադարեցումը |
|
040 |
արտադրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթի գործողության կասեցումը |
|
045 |
արտադրանքի պետական գրանցման վկայականի գործողության կասեցումը |
|
050 |
վաճառքների կասեցումը |
|
055 |
արտադրության կասեցումը |
|
060 |
լաբորատոր հետազոտությունների անցկացումը (փորձանմուշներ վերցնելը) |
|
099 |
ներմուծման սահմանափակումների առնչվող այլ միջոցներ |
|
110 |
տրանսպորտային միջոցի կամ բեռի ախտահանումը, միջատազերծումը, կրծողազերծումը |
|
115 |
տրանսպորտային միջոցից ուղեբեռի, բեռների բեռնաթափման կասեցումը՝ սանիտարահամաճարակաբանական վտանգի հայտնաբերման դեպքում |
|
120 |
տրանսպորտային միջոցի ներսում տեղաշարժվելու և անձնակազմի անդամների, ուղևորների դուրս գալու կասեցումը |
|
125 |
համաճարակաբանական հետազոտությունը |
|
199 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վատթարացման և (կամ) համապատասխան միջազգային կազմակերպություններից, անդամ պետություններից և (կամ) երրորդ երկրներից սանիտարահամաճարակաբանական իրավիճակի վատթարացման վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում սահմանվող այլ միջոցներ |
|
210 |
պատվաստումը |
|
215 |
հիվանդի հետ շփման մեջ եղած անձանց հայտնաբերումը, մեկուսացումը և (կամ) բժշկական հսկողություն կազմակերպումը |
|
220 |
հիվանդի (կասկածելի) մեկուսացումը |
|
225 |
hարցում` առողջական վիճակի մասին, զննում` բողոքների առկայության դեպքում |
|
230 |
լաբորատոր հետազոտությունների անցկացման համար հիվանդից (կասկածելիից) և հիվանդների հետ շփման մեջ եղած անձանցից (ըստ ցուցումների) կենսաբանական նյութ վերցնելու կազմակերպումը |
|
235 |
կանխարգելիչ միջոցառումների իրականացումը |
|
240 |
պաշտոնատար անձանց հրատապ անձնական կանխարգելումը |
|
299 |
հիվանդությունների տարածումը թույլ չտալու նպատակով՝ վարակված (կասկածելի) անձի նկատմամբ այլ միջոցների սահմանումը |
|
900 |
սույն տեղեկագրքում չնշված այլ սանիտարական միջոցներ (ժամանակավոր սանիտարական միջոցներ) |
II. Տեղեկագրքի անձնագիրը
|
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը | |
|
1 |
2 |
3 | |
|
1 |
Ծածկագիրը |
067 | |
|
2 |
Տիպը |
1՝ տեղեկագիրք | |
|
3 |
Անվանումը |
սանիտարական միջոցների (ժամանակավոր սանիտարական միջոցների) ցանկը | |
|
4 |
Հապավումը |
ՍՄՑ | |
|
5 |
Նշագիրը |
ՄՏ 067 -2024 (խմբ. 1) | |
|
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 149 որոշումը | |
|
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
2025 թվականի հունվարի 26 | |
|
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
||
|
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումն ավարտելու ամսաթիվը |
- | |
|
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով | |
|
11 |
Նշանակությունը |
տեղեկագիրքը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվող՝ սանիտարական միջոցների (ժամանակավոր սանիտարական միջոցների) վերաբերյալ տեղեկատվության համակարգման ու ծածկագրման ապահովման համար | |
|
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
Օգտագործվում է սանիտարական միջոցներ (ժամանակավոր սանիտարական միջոցներ) սահմանելու մասին տեղեկատվության փոխանակումն ապահովելիս․ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) հայտնաբերման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում մարդու կյանքի, առողջության և նրա բնակության միջավայրի համար վտանգավոր արտադրանքի տարածման դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված սանիտարական միջոցների (ժամանակավոր սանիտարական միջոցների) մասին տվյալների բազան ձևավորելիս, վարելիս և օգտագործելիս | |
|
13 |
Առանցքային բառերը |
ժամանակավոր սանիտարական միջոցներ, սանիտարական միջոցներ, ժամանակավոր սանիտարական միջոցների ցանկ, սանիտարական միջոցների ցանկ | |
|
14 |
Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
0041՝ սանիտարական միջոցներ | |
|
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման օգտագործումը |
2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ | |
|
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ տեղեկագիրքը չունի անալոգներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում | |
|
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հաջորդական մեթոդ | |
|
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա: Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում են օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Օպերատորն ապահովում է տեղեկագրքի արդիական տեղեկությունների տեղադրումը Եվրասիական տնտեսական միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսներում: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը, չի թույլատրվում | |
|
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) ներկայացված է սույն տեղեկագրքի III բաժնում | |
|
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքից տեղեկությունները համարվում են բաց հասանելիության տեղեկատվություն | |
|
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ | |
|
22 |
Փոփոխությունները |
- | |
|
23 |
Տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին կատարվող հղումը |
https:// nsi. eaeunion.org/portal/ | |
|
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակումը | |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթը»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի ձևավորման կանոնները»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1)․
1..* տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1)։
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
|
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. |
|
1. Տեղեկություններ սանիտարական միջոցների (ժամանակավոր սանիտարական միջոցների) մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1...* |
|
1.1. Սանիտարական միջոցի ծածկագիրը |
պայմանանշանների տողը՝ հետևյալ ձևանմուշին համապատասխան՝ [0-9]{3} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման սերիական-կարգային մեթոդի օգտագործմամբ |
1 |
|
1.2 Սանիտարական միջոցի (ժամանակավոր սանիտարական միջոցի) անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 4000 |
ձևավորվում է ռուսերենով՝ բառի, բառակապակցության կամ նախադասության տեսքով |
1 |
|
1.2. Տեղեկագրքի գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
|
*.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին |
1 |
|
*.2. Տեղեկագրքի գրառման գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0...1 |
|
*.2.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագրքին համապատասխան |
1 |
|
*.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
|
*.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
|
*3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0...1 |
|
*.4. Տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում է ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0...1 |
|
*.4.1. Ակտի տեսակը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը՝ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի տեսակների տեղեկագրքին համապատասխան |
1 |
|
*.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
|
*.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |