ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հոկտեմբերի 2025 թվականի N 170-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
|
09 հոկտեմբերի 2025 թ. ք. Հրազդան |
|
Հավելված Հրազդան համայնքի ավագանու2025 թվականի հոկտեմբերի 09-ի N 170-Ն որոշման |
| Հրազդան համայնքի ավագանու |
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
Որոշման նախագծում փոփոխությունները կատարվել են.
Եկամտային մասում
1. 46.07.00 խմբի «Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունների մատուցումից օգտվողների համար» տեղական վճար եկատային տողում Հրազդանի «Մայրական անկյուն» մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար եկամուտի պլանի «0» թիվը փոխարինել «1800.0» թվով:
2. 28.50.00 խմբի «Այլ եկամուտներ» եկամտի տողի «100000.0» թիվը փոխարինել «141670.759» թվով, այդ թվում «Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ» եկամտի տողի «77500.0» թիվը փոխարինել «119170.759» թվով:
3. 45.31.00 խմբի «Համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների շինարարություն թույլտվության համար» տեղական տուրքի եկամուտի տողի «15000.0» թիվը փոխարինել «56646.289» թվով:
4. 38.01.00 խմբի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» տողի «731076.9» թիվը փոխարինել «781076.9» թվով:
Ծախսային մասում
1. 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 ծրագրի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «11115.0» թիվը փոխարինել «30115.0» թվով, «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «1041.0» թիվը փոխարինել «1521.0» թվով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում «20000.0» թիվը փոխարինել «0» թվով, «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «295686.6» թիվը փոխարինել «278577.6» թվով, այդ թվում` Արտադպրոցական դաստիարակություն ծրագրի «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «274186․6» թիվը փոխարինել «257193․912» թվով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում «20000.0» թիվը փոխարինել «0» թվով, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «11112.0» թիվը փոխարինել «29112.0» թվով, ավելացվող 18000,0 հազար դրամն ուղղվելու է Հրազդանի Արամ Խաչատրյանի անվան N 1 երաժշտական դպրոցի տանիքի և շենքի ներքին հարդարման աշխատանքների դիմաց վճարմանը: «Արտակ Ռաֆայելյանի անվան Մանկապատանեկական մարզադպրոց» բյուջետային հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ » 4241 հոդվածում «370.0» թիվը փոխարինել «850.0» թվով, ավելացվող 480,0 հազար դրամն ուղղվելու է հաշվապահական ծառայություն ձեռք բերելու համար: «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «3.0» թիվը փոխարինել «1003.0» թվով, ավելացվող 1000,0 հազար դրամն ուղղվելու է շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների դիմաց վճարմանը: Մանկապատանեկական ստեղծագործական կենտրոն բյուջետային հիմնարկի «Շենքեր և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «21500․0» թիվը փոխարինել «21383․688» թվով։
2. 6 բաժնի 6 խմբի 1 դասի 51 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում «15000․0» թիվը փոխարինել «11000.0» թվով։
3. 1 բաժնի 1 խմբի 2 դասի 51 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր» 4211 հոդվածում «1000․0» թիվը փոխարինել «0» թվով։
4. 10 բաժնի 7 խմբի 1 դասի 54 Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածում «4500․0» թիվը փոխարինել «2500․0» թվով։
5. 5 բաժնի 1 խմբի 1 դասի 54 Աղբահանում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «3000.0» թիվը փոխարինել «1668.0» թվով, «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածում «800.0» թիվը փոխարինել «25000.0» թվով, ավելացվող 24200,0 հազար դրամն ուղղվելու է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին աղբահանության գումար վճարելու համար: Հրազդանի համայնքապետարանի Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածում «2000.0» թիվը փոխարինել «8500.0» թվով, ավելացվող 6500,0 հազար դրամն ուղղվելու է ավազակոպճային խառնուրդ ձեռք բերելու համար:
6. 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 ծրագրի «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «23458.418» թիվը փոխարինել «47558.418» թվով, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «62300.0» թիվը փոխարինել «60500.0» թվով, «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածում «12000.0» թիվը փոխարինել «13500.0» թվով, այդ թվում` Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «1800.0» թիվը փոխարինել «0» թվով: Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «23458.418» թիվը փոխարինել «47558.418» թվով, ավելացվող 24100,0 հազար դրամն ուղղվելու է Դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Մանկապատանեկական ստեղծագործական կենտրոն բյուջետային հիմնարկի դահլիճների հանդիսատեսի աթոռների ձեռք բերմանը, աշխատակազմի աշխատասենյակների համար գույքի, համակարգչային սարքավորումների, շերտավարագույրի և հեռուստացույցի ձեռք բերմանը: «Տրանսպորտային սարքավորումներ» 5121 հոդվածում «12000.0» թիվը փոխարինել «13500.0» թվով:
7. 1 բաժնի 3 խմբի 3 դասի 55 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «0» թիվը փոխարինել «5500.0» թվով, ավելացվող 5500,0 հազար դրամն ուղղվելու է սոցիալական ծառայություն իրականացնելու համար շենքի վերելակի ձեռքբերմանը: «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «24600.0» թիվը փոխարինել «26505.0» թվով, ավելացվող 1905,0 հազար դրամն ուղղվելու է Քաղսի բնակավայրի հանդիսությունների սրահի վերանորոգմնա աշխատանքների դիմաց վճարմանը:
8. 4 բաժնի 2 խմբի 1 դասի 55 Գյուղատնտեսություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածում «0» թիվը փոխարինել «40457.048» թվով, ավելացվող 40457.048 հազար դրամն ուղղվելու է ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356- Լ որոշման համաձայն գարնանային ցորենի փոխատուցմանը:
9. 1 բաժնի 6 խմբի 1 դասի 51 Հուղարկավորության կազմակերպման և հուշարձանների պահպանում ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4655 հոդվածում «4000.0» թիվը փոխարինել «6480.0» թվով, ավելացվող 2480,0 հազար դրամն ուղղվելու է գերեզմանատան ցանկապատի կառուցման ծախսերին:
10. 4 բաժնի 5 խմբի 1 դասի 51 ճանապարհային տնտեսություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածում «8000.0» թիվը փոխարինել «13000.0.0» թվով, ավելացվող 5000,0 հազար դրամն ուղղվելու է տրանսպորտային ծառայությունների ձեռք բերմանը: «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում «5000.0» թիվը փոխարինել «4341.0» թվով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «4000.0» թիվը փոխարինել «12000.0» թվով, ավելացվող 8000,0 հազար դրամն ուղղվելու է լուսացույցերի ձեռքբերմանը:
11. 9 բաժնի 1 խմբի 1 դասի 51 Նախադպրոցական կրթություն ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «53243.620» թիվը փոխարինել «51338.620» թվով, «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրայի կազմակերպություններին» 4655 հոդվածում «19715.0» թիվը փոխարինել «15515.0» թվով:
12. 8 բաժնի 1 խմբի 1 դասի 52 Հանգստի և սպորտի ծառայություններ, զբոսայգիների կառուցում/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում «12820.4» թիվը փոխարինել «62820.4» թվով, ավելացվող 50000,0 հազար դրամն ուղղվելու է Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի արևային ժամացույցի զբոսայգու հիմնանորոգման աշխատանքների դիմաց վճարմանը։
Ընդամենը բյուջեի փոփոխությունը կազմում է 135117.048 հազար դրամ:
Բյուջեի թիվը և' եկամտային, և' ծախսային մասում կազմում է «5563723.467»:
|
Համայնքի ղեկավար` |
Ս. Միքայելյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2025 թվական: