ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 փետրվարի 2023 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ՝ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Ղրղզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Ղրղզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մասին
1. Ղրղզստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու հետ կապված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների վերանայման շուրջ բանակցություններին մասնակցելու համար բանակցային պատվիրակության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի թիվ 16 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) բանակցային պատվիրակության կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Բերենալիև Ազատբեկ Բաբականի՝ |
Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության դեպարտամենտի խորհրդական |
|
Կիսելյովա Ռիմմա Խաջիմուրատի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության առևտրային քաղաքականության վարչության պետ |
|
Մակեշով Չինգիզ Դույշենկուլովի |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ |
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | |
|
Կուդելևիչ Դարյա Անատոլիի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի առևտրային բանակցությունների և պաշտպանական միջոցների հարցերով վարչության առաջին քարտուղար |
|
Պրոկոպչուկ Անդրեյ Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առևտրային բանակցությունների և պաշտպանական միջոցների հարցերով վարչության պետ, արտաքին տնտեսական գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Ալիմբետովա Ալիյա Նազիմբեկի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրեն |
|
Մալգաժդարով Դուման Բեկմուրատի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի վարչության ղեկավար |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովից՝ | |
|
Գալկինա-Կուլիչյովա Օլգա Յուրիի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի հարցերով միջազգային համագործակցության բաժնի պետ |
|
Լազար Նատալյա Վասիլիի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի առևտրի հարցերով միջազգային համագործակցության բաժնի խորհրդատու |
|
Հովհաննիսյան Ավետիս Հովհաննեսի՝ |
Առևտրային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
բ) նշել բանակցային պատվիրակության հետևյալ անդամների նոր պաշտոնները.
|
Տեր-Գրիգորյան Նինա Գրիգորի՝ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության ԱՀԿ բաժնի գլխավոր մասնագետ |
|
Աբդիգալի Ազամատ Կայրատուլի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի գլխավոր փորձագետ |
|
Աշիտով Սերիկ Բատիրժանի՝ |
Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
|
Ակինբեկով Ալմազ Էմիլբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային վճարումների և մաքսային կարգավորման վարչության պետի տեղակալ, սակագնային կարգավորման բաժնի պետ |
|
Ջումալիև Մուկտար Կիբիլբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարի խորհրդական |
|
Կաարբաևա Նազգուլ Տոկտոգուլի՝ |
Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ռազմավարական զարգացման վարչության՝ ԵԱՏՄ-ի հետ աշխատանքի և ԱՀԿ-ի հարցերով հատվածի վարիչ |
|
Մակսուտով Նուրբեկ Բեկբոլոտի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության՝ Ժնև քաղաքում ԱՀԿ-ի հարցերով ներկայացուցչության ղեկավար |
|
Մամբետժունուշևա Էլնուրա Ռիսկելդիի՝ |
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայության նախագահի տեղակալ |
|
Օրմոնովա Սիյադատ Ակմատբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության առևտրային քաղաքականության վարչության՝ ԱՀԿ-ի հարցերով հատվածի վարիչ |
|
Կարպովա Ալեքսանդրա Վլադիմիրի՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առևտրային բանակցությունների դեպարտամենտի ապրանքների առևտրի բաժնի պետ |
|
Ղազարյան Վահագն Ռուդոլֆի՝ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման բաժնի տնօրեն. |
գ) բանակցային պատվիրակության կազմից հանել Է. Տ. Ալիշերովին, Ա. Ա. Ջումալիևային, Ա. Ս. Իսաևին, Ն. Դ. Կուրմանովին, Ն. Կ. Կարապետյանին, Վ. Մ. Սերպիկովին, Ե. Վ. Շատոխինային, Ժ. Ե. Ազենովին, Ու. Տ. Բայկադամովային, Կ. Ե. Կիսելյովային և Օ. Յու. Շիշաևային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |