ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
26 օգոստոսի 2022 թվականի |
թիվ 19 |
քաղ. Չոլպոն-Աթա |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԿԱ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան՝ ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 6.1.5 կետի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական տրանսպորտային տարածքի հետագա ձևավորման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համակարգման նպատակով՝
1․ Հավանություն տալ կից ներկայացվող՝ Տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկին՝ հաշվի առնելով Ցանկում լրացուցիչ նախագիծ ներառելու՝ Ղրղզստանի Հանրապետության իրավունքը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ 19 որոշմամբ |
ՑԱՆԿ
տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի
I. Հայաստանի Հանրապետություն
1. «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, չորրորդ հերթ (Տրանշ - 4):
II. Բելառուսի Հանրապետություն
2. Բրեստ (Կոզլովիչի) - Մինսկ - Ռուսաստանի Դաշնության սահման (Ռեդկի) М-1/Е 30 ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցում:
3. Ռուսաստանի Դաշնության սահման (Սելիշչե) - Գոմել -Կոբրին М-10 ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցում։
III. Ղազախստանի Հանրապետություն
4. «Եվրոպա - Արևմտյան Չինաստան» Մ-32 միջազգային տրանսպորտային երթուղուն պատկանող ավտոմոբիլային ճանապարհի ղազախական հատվածների վերակառուցում։
IV. Ղրղզստանի Հանրապետություն
5. «Լուգովայա-Բալիկչի» երկաթուղային հատվածի էլեկտրիֆիկացում։
V. Ռուսաստանի Դաշնություն
6. «Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տրանսպորտային երթուղուն պատկանող ավտոմոբիլային ճանապարհների ռուսական հատվածների կառուցում ու արդիականացում։
7. «Մերիդիան» մասնավոր ավտոմայրուղու ռուսական հատվածի կառուցում։