ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
20 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 229 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ II ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի փետրվարի 26-ի թիվ 16 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2022-2023 թվականների գիտահետազոտական աշխատանքների ծրագրի II բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)» ենթաբաժնում՝
3-րդ կետը հանել․
«Ընդամենը՝ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 3 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին) վերաբերող մասով՝ 2 ԳՀԱ» բառերով․
բ) «Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)» ենթաբաժինը հանել․
գ) «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքների մասով՝ 14 գիտահետազոտական աշխատանք» բառերը փոխարինել «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքների մասով՝ 12 գիտահետազոտական աշխատանք» բառերով․
դ) «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով՝ 24 գիտահետազոտական աշխատանք» բառերը փոխարինել ««ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասով՝ 22 գիտահետազոտական աշխատանք» բառերով։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |