ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
20 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 46 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՈՎԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ ի կատարումն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման 2021-2022 թվականների միջոցառումների պլանի (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի փետրվարի 5-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հայեցակարգի հավելված) 4-րդ կետի՝
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների ծովային անցակետերի և ծովային նավահանգիստների կարևորությունը եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համար, այդ թվում՝ Միության թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման պայմաններում,
ի գիտություն ընդունելով Միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման վերաբերյալ վերլուծական նյութերը, որոնք տեղադրված են Միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/clcr/materials.pdf (այսուհետ՝ վերլուծական նյութեր),
հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից՝
1. Միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման ոլորտում քաղաքականություն իրականացնելիս առաջնորդվել ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու, ծովային անցակետերում թվային տեխնոլոգիաներ կիրառելու, հաշվի առնելով վերլուծական նյութերը` տվյալները մեկ անգամ ներկայացնելու և բազմակի անգամ օգտագործելու սկզբունքի պահպանումն ապահովելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ և ուսումնասիրել Միության անդամ պետությունների՝ նշված ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորությունը։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել վերլուծական նյութերում արտացոլված հարցերի վերաբերյալ առաջարկներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 86 կարգադրությանը համապատասխան ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հարցերով փորձագիտական խմբի կողմից դրանք ուսումնասիրվելու համար։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |