ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 39 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 39 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մեջ կատարվող
1. 1.6.1 կետի «պետական (մունիցիպալ) գնումների նպատակով անդամ պետությունների բանկերի կողմից տրամադրվող բանկային երաշխիքներն անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչելու մասին միջազգային պայմանագրի նախապատրաստում» դիրքում՝
չորրորդ սյունակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
հինգերորդ սյունակում «, «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն (անհրաժեշտության դեպքում)» բառերը հանել:
2. 1.6.3 կետի «Պայմանագրում փոփոխությունների կատարում՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակով՝ մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության)՝ մեկ այլ անդամ պետության կողմից փոխադարձ ճանաչման այն կանոնների հաստատման և դրանցում փոփոխությունների կատարման առնչությամբ Խորհրդին լիազորություններ վերապահելու մասով, որոնցով հաստատվում են էլեկտրոնային թվային ստորագրությանը, դրա իսկության ստուգմանը և ճանաչմանը, ինչպես նաև էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային փաստաթղթերի օրինականության ճանաչմանը ներկայացվող պահանջները» դիրքում՝
չորրորդ սյունակում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
հինգերորդ սյունակում «Բարձրագույն խորհրդի որոշում» բառերը փոխարինել «Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն» բառերով:
3. 2.4.4 կետի «մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հասարակական ընդունարանի շրջանակներում բիզնես համայնքի կողմից բարձրացված խնդրահարույց հարցերի լուծման ընթացքի և արդյունքի նկատմամբ մոնիթորինգի և հսկողության անցկացում» դիրքում՝
երկրորդ սյունակը շարադրել հետևյալ կերպ.
«գործարար համայնքի կողմից բարձրացված խնդրահարույց հարցերի լուծման ընթացքի և արդյունքի նկատմամբ մոնիթորինգի և հսկողության անցկացում, այդ թվում՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հասարակական ընդունարանի շրջանակներում».
երրորդ սյունակում լրացնել «Կոլեգիայի՝ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) համակատարողներ՝ անդամ պետություններ, Կոլեգիայի անդամներ (իրենց իրավասությունների շրջանակներում)» բառերը:
4. 2.4.5 կետի «Պայմանագրում փոփոխությունների կատարում (Պայմանագրում իրավական կարգավորման մասով բացթողումներ հայտնաբերելու դեպքում)» դիրքում՝ չորրորդ սյունակում, «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով: