ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 հունվարի 2022 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ) ՃԱՆԱՉՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 5.2.3 կետն իրագործելու նպատակով՝
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ տնտեսավարող սուբյեկտների անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման ապահովում և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովում պահանջող ոլորտների՝ կից ներկայացվող ցանկը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունվարի 25-ի թիվ 8 կարգադրությամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ տնտեսավարող սուբյեկտների անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթում էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ճանաչման ապահովում և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական ուժի ապահովում պահանջող ոլորտների
1. Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն
2. Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ
3. Արժութային-ֆինանսական ոլորտ
4. Հարկում
5. Բնական մենաշնորհներ
6. Էներգետիկ քաղաքականություն
7. Տրանսպորտ ու փոխադրումներ
8. Պետական և մունիցիպալ գնումներ1
9. Մտավոր սեփականություն
10. Ագրոարդյունաբերական համալիր
11. Աշխատանքային միգրացիա
12. Մաքսային կարգավորում
13. Առևտուր
14. Տեխնիկական կանոնակարգում
______________________
1 Մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով մյուս անդամ պետության կողմից պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) փոխադարձ ճանաչման կանոնների նախագծի մշակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 169 կարգադրության իրագործման շրջանակներում։