ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
13 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 8.2.5 կետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 8.2.5 կետի իրագործման նպատակով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝
քննարկել ԳՕՍՏ 7.77-98 «Տեղեկատվության, գրադարանային և հրատարակչական գործի ստանդարտների համակարգ. Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական ռուբրիկատոր. Կառուցվածքը, օգտագործման և վարման կանոնները» միջպետական ստանդարտի արդիականացման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության ԳՕՍՏ Ռ 7.0.49-2007 ազգային ստանդարտի հիման վրա՝ անդամ պետություններում գիտության, այդ թվում՝ տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների ազգային բազաների ձևավորման համար միասնական միջպետական ծածկագրիչն ընդունելու նպատակով.
գիտության, այդ թվում՝ տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների ազգային բազաների ձևավորման ընթացքում օգտագործելու համար նախքան ԳՕՍՏ 7.77-98 միջպետական ստանդարտն արդիականացնելն ընդունել ազգային ստանդարտ՝ Ռուսաստանի Դաշնության ԳՕՍՏ Ռ 7.0.49-2007 ազգային ստանդարտի հիման վրա, որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/medialibrary/bee/GOST.pdf:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |