ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.09.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

13 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 38

քաղ. Մոսկվա

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾԱԾԿԱԳՐԻՉԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 8.2.5 կետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 8.2.5 կետի իրագործման նպատակով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

քննարկել ԳՕՍՏ 7.77-98 «Տեղեկատվության, գրադարանային և հրատարակչական գործի ստանդարտների համակարգ. Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական ռուբրիկատոր. Կառուցվածքը, օգտագործման և վարման կանոնները» միջպետական ստանդարտի արդիականացման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության ԳՕՍՏ Ռ 7.0.49-2007 ազգային ստանդարտի հիման վրա՝ անդամ պետություններում գիտության, այդ թվում՝ տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների ազգային բազաների ձևավորման համար միասնական միջպետական ծածկագրիչն ընդունելու նպատակով.

գիտության, այդ թվում՝ տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների ազգային բազաների ձևավորման ընթացքում օգտագործելու համար նախքան ԳՕՍՏ 7.77-98 միջպետական ստանդարտն արդիականացնելն ընդունել ազգային ստանդարտ՝ Ռուսաստանի Դաշնության ԳՕՍՏ Ռ 7.0.49-2007 ազգային ստանդարտի հիման վրա, որը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ https://eec.eaeunion.org/upload/medialibrary/bee/GOST.pdf:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան