ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
22 մարտի 2022 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի վիճակագրական ցուցանիշների ձևավորման նպատակով
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից ապահովել տեղեկատվական հասարակության չափման ՏՀԶԿ ուղեցույցի կիրառումը (2011 թ.) տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ապրանքների դասակարգման հավաքական խմբավորման մասով, որոնց ցանկը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, հետևյալ հասցեով՝ http://eec.eaeunion.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/info/Documents/groupings_2022.pdf.
չկիրառել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 3-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման նպատակով վիճակագրական ցուցանիշների ձևավորման համար տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ապրանքների դասակարգման հավաքական խմբավորման մասին» թիվ 27 հանձնարարականը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |