ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
8 փետրվարի 2022 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՈՐԱԿ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍՈՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 4.12.6 կետի և «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 3-րդ կետի իրագործման նպատակով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 4.12.6 կետին համապատասխան՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից.
1. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման ժամանակ «ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակ» հասկացությունը սահմանելիս որպես հիմք ընդունել այն, որ ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների տրամադրման) ժամանակ սպառողների և արտադրողների, վաճառողների, կատարողների միջև առաջացող հարաբերություններում «ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակ» ասելով հասկացվում է այն բնութագրերի ամբողջությունը, որոնցով ապահովվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) համապատասխանությունը՝
Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերով սահմանված պահանջներին.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
ապրանքների առքուվաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ այն նպատակներին, որոնցով սովորաբար օգտագործվում են այդ ապրանքները (աշխատանքները, ծառայությունները).
սահմանված կարգով արտադրողի, վաճառողի, կատարողի կողմից ներկայացված կամ գովազդի ժամանակ, փաթեթվածքի, մականշվածքի, պիտակի վրա կամավոր հիմունքով հայտագրված տեղեկատվությանը՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բնութագրերի մասին, այդ թվում՝ ստանդարտներին (միջազգային, տարածաշրջանային (միջպետական), ազգային (պետական) ստանդարտներին, կազմակերպությունների ստանդարտներին և այլն) դրանց համապատասխանության մասին։
2. «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) որակ» հասկացությունը սահմանելու ժամանակ օգտագործվող՝ սույն հանձնարարականի 1-ին կետում նշված մոտեցումներն ազդում են սպառողների ընտրության ազատության և նրանց հայտագրված կամ սովորական ակնկալիքները բավարարելու կարողության վրա, սպառիչ չեն, չեն բացառում միմյանց և կարող են կիրառվել միաժամանակ (դրանց կիրառմանը նպաստող հանգամանքների առկայության դեպքում)։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |