ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
18 հունվարի 2022 թվականի |
թիվ 1 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներում ավտոմոբիլաշինության ոլորտի և արդյունաբերության հարակից ոլորտների բարձր տեխնոլոգիական, էկոլոգիական, էներգաարդյունավետ նորարարական արտադրանքի, այդ թվում՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի արտադրության կազմակերպման և զարգացման, ինչպես նաև համատեղ արտադրության կոոպերացիոն շղթաներում անդամ պետությունների արտադրողներին ներգրավելու նպատակով՝
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից ավտոմոբիլաշինության ոլորտի զարգացման ազգային պլաններ ձևավորելիս և իրագործելիս հաշվի առնել լրացուցիչ միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
Հավելված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հունվարի 18-ի թիվ 1 հանձնարակականի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի հանրայնացմանը նպաստող լրացուցիչ միջոցների
1. Էլեկտրամոբիլների օգտագործման խթանում՝
էլեկտրամոբիլների գնում պետական, համայնքային և այլ պատվիրատուների կողմից.
էլեկտրամոբիլներ ունեցող՝ մարդատար տաքսիների ավտոպարկերի և ավտոմոբիլների կարճաժամկետ վարձակալության ծառայություններ տրամադրող ընկերությունների կողմից արտոնություններ ստանալու հնարավորություն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
2. Լիցքավորման և սպասարկման (տեխնիկական) ենթակառուցվածքի զարգացում՝
հարկային արտոնություններ լիցքավորման ենթակառուցվածքի սեփականատերերի և օպերատորների համար.
լիցքավորման և սպասարկման (տեխնիկական) ենթակառուցվածքի օբյեկտների մշակման, արտադրման և տեղակայման համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում և դրամաշնորհների տրամադրում.
էլեկտրաէներգիայի բացթողման շուկայական սակագնի մի մասի փոխհատուցում.
փոփոխությունների կատարում շինարարության (վերակառուցման) ոլորտի նորմերում և կանոններում՝ կապիտալ շինարարության օբյեկտների, բազմաբնակարան շենքերի, վարչական, գրասենյակային և հասարակական շենքերի մոտ տեղակայված բաց կայանատեղիների առնչությամբ՝ լիցքավորման ենթակառուցվածքի տեղադրմանը և շահագործմանը ներկայացվող պահանջներով դրանք լրացնելու մասով.
կայանատեղիների և ենթակառուցվածքային օբյեկտների սեփականատերերի կողմից՝ իրենց տարածքներում իրենց հաշվին լիցքավորման կայանների տեղադրման խթանում.
ազգային ստանդարտների և կանոնագրքերի պահանջների ներդաշնակեցման (միասնականացման) վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ լիցքավորման ենթակառուցվածքի և դրա տեղադրման կանոնների առնչությամբ.
հասցեական ծրագրերի մշակում՝ լիցքավորման կայանների և սերվիսային (տեխնիկական) սպասարկման կենտրոնների տեղակայումը խթանելու նպատակով: