ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
15 մարտի 2022 թվականի |
թիվ 8 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՃՇԳՐԻՏ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերին համապատասխան և հաշվի առնելով գյուղատնտեսությունում թվային լուծումների ներդրման գլոբալ գործընթացները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսության ոլորտում թվայնացման մակարդակի վիճակը,
անդամ պետություններում բուսաբուծության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրման միջոցով գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը, արտադրողականության ավելացմանը և կայուն զարգացման սկզբունքների ապահովմանն ուղղված նոր լուծումների կիրառումը խթանելու նպատակներով՝
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից`
1) որպես հիմք ընդունել անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրում ճշգրիտ հողագործության զարգացման հեռանկարային ուղղությունների կիրառման նպատակահարմարությունը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.
2) խթանել ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաների օգտագործումը՝ միջոցառումների ցանկին համապատասխան՝ թիվ 2 հավելվածի համաձայն.
3) տեխնոլոգիական լուծումների մոնիթորինգի և տեղեկատվական ռեսուրսի ձևավորման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրել ճշգրիտ հողագործության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների մասին դրանց կողմից մատուցվող ծառայությունների ցանկի հետ միասին։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 15-ի թիվ 8 հանձնարարականի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրում ճշգրիտ հողագործության զարգացման հեռանկարային ուղղությունների
|
Գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարային ուղղությունը |
Հեռանկարային ուղղության զարգացման նպատակը |
|
1. Պարարտանյութերի և բույսերի պաշտպանության միջոցների տարբերակված (դիֆերենցված) ներմուծման համակարգեր՝ պարամետրերի ավտոմատ շտկմամբ՝ իրական ժամանակի ռեժիմում՝ մեքենայական տեսողության տեխնոլոգիաների հիման վրա |
գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման հետ կապված ծախսերի նվազում |
|
2. Գյուղատնտեսական բույսերի սնուցման մեջ մակրո և միկրոտարրերի դեֆիցիտի դիագնոստիկայի տեխնոլոգիաներ և տվյալ տեղեկատվության փոխանցում իրական ժամանակի ռեժիմում՝ անլար տեխնոլոգիաների օգտագործմամբ |
գյուղատնտեսական մշակաբույսերի համար սնուցող նյութերի առավել ճշգրիտ դոզավորման ապահովում՝ դրանց բերքատվությունը բարձրացնելու նպատակներով |
|
3. Բույսերի առանձին մասերի համար կենսաբանական պատրաստուկների բաղադրության անհատական ընտրության տեխնոլոգիաներ՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման համար |
գյուղատնտեսական մշակաբույսերը մշակելիս ագրոքիմիկատների պահանջի նվազեցման ապահովում |
|
4. Գյուղատնտեսական բույսերի ճշգրիտ ոռոգման, ջրման տեխնոլոգիաներ՝ հաշվի առնելով խոնավացման փաստացի մակարդակը և դրա համապատասխանությունը նորմատիվ պահանջներին՝ ջրի ծախսը նվազեցնելու մասով ջրման ռեժիմի ընտրությամբ |
գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար օպտիմալ պայմանների ստեղծում, ջրի սպառման նվազեցում, բերքատվության բարձրացում |
|
5. Գյուղատնտեսական տեխնիկայի լիակատար ավտոպիլոտացման տեխնոլոգիաներ |
գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի ավելացում |
|
6. Դաշտային աշխատանքների կատարման ժամկետների պլանավորման տեխնոլոգիաներ՝ բարձր ճշգրտության լոկալ օդերևութաբանական տվյալների հիման վրա |
գյուղատնտեսական մշակաբույսերը մշակելիս որոշումների ընդունման արդյունավետության բարձրացում |
|
7. Դաշտերի վիճակի մոնիթորինգի և բույսերի պաշտպանության միջոցների ներմուծման տեխնոլոգիաներ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով |
դաշտերի վիճակի մասին տեղեկացվածության բարձրացում |
|
8. Գյուղատնտեսական արտադրության կառավարման ավտոմատացման տեխնոլոգիաներ |
գյուղատնտեսական ձեռնարկությունների գործառնական գործունեության օպտիմալացում |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մարտի 15-ի թիվ 8 հանձնարարականի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաների օգտագործումը խթանելու միջոցառումների
1. Ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունն ապահովող սարքավորումներ արտադրողների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներում ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաների կիրառման հարցերով գյուղատնտեսական ապրանք արտադրողների տեղեկատվական աջակցություն իրականացնող ընկերությունների աջակցության միջոցների համակարգի իրագործում, մասնավորապես՝
1) ընտրություն և սուբսիդավորում, ներառյալ՝ հարկային արտոնությունների տրամադրումը բարձր տեխնոլոգիական ընկերություններին, որոնք ներկայացնում են թվային լուծումներ՝ բուսաբուծության մեջ բերքատվության բարձրացման, գյուղատնտեսական ապրանք արտադրողների ծախքերի և ռիսկերի նվազեցման նպատակով.
2) նախագծերի խթանում, որոնք ենթադրում են ընդհանուր ագրեգացված տեղեկատվական հարթակների ստեղծում՝ փոքր և միջին գյուղատնտեսական ապրանք արտադրողների համար դրանց հասանելիության ապահովմամբ։
2. Այն գյուղատնտեսական ապրանք արտադրողների աջակցության միջոցների համակարգի իրագործում, որոնք օգտագործում կամ մտադրություն ունեն օգտագործելու բուսաբուծության ոլորտում թվային լուծումների իրագործումն ապահովող սարքավորումներ, մասնավորապես՝ սուբսիդավորում, ներառյալ՝ հարկային արտոնությունների տրամադրում, ինչպես նաև վարկավորման և լիզինգի արտոնյալ տոկոսադրույքների տրամադրում այն գյուղատնտեսական ապրանք արտադրողների համար, որոնք բախվում են ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունն ապահովող սարքավորումների առաջնային գնման և տեղադրման հետ կապված լրացուցիչ ծախքերի հետ։
3. Տեղեկատվական աջակցություն գյուղատնտեսական ապրանք արտադրողներին՝ արտադրության ժամանակ թվային տեխնոլոգիաների օգտագործման հեռանկարների մասով։ Նոր օգտագործողների ներգրավումը հասանելի տեղեկատվական ռեսուրսների օգտագործմանը՝ գյուղատնտեսական մշակաբույսերի վիճակի արբանյակային մոնիթորինգի կիրառման և օդերևութաբանական պայմանների լոկալ կանխատեսումների մասով՝ տարածքային տեղակայումով պայամանավորված։
4. Փոխգործակցություն մանր և միջին գյուղատնտեսական ապրանք արտադրողների հետ՝ տնտեսությունը վարելիս ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ տեղեկացման, ուսուցման, նպատակահարմարության և հեռանկարների վերլուծության մասով՝ մասնավոր և պետական կազմակերպությունների կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցման և տեղում պիլոտային նախագծերի իրագործման միջոցով։
5. Անդամ պետությունների տարածքներում գյուղական ենթակառուցվածքի զարգացում՝ առավելապես «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցին գյուղական բնակչությանը որակյալ հասանելիությամբ ապահովելու մասով, ինչը պետք է ապահովի արդի տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունն իրական ժամանակի ռեժիմում։
6. Աջակցություն գիտական և գործարար համայնքների կոոպերացիային, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների ներգրավումը գյուղատնտեսական ապրանք արտադրողների հետ երկխոսությանը՝ իրական կարիքների և առկա տեխնոլոգիական լուծումների բացահայտման նպատակով՝ անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանք արտադրողների համար առավել արդյունավետ գործունեություն ապահովելու համար։
7. Ագրարային ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի մշակում և արդիականացում՝ ագրոարդյունաբերական համալիրում թվայնացման հետ կապված՝ նախապատրաստման ուղղությունների մշակման և ներդրման հաշվին՝ ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաները արդյունավետ կիրառելու ունակ՝ որակավորված կադրերով ոլորտն ապահովելու նպատակով։ Ակադեմիական շարժունության հարցերով համագործակցության զարգացում ինչպես անդամ պետությունների միջև, այնպես էլ երրորդ երկրների հետ, որոնք ունեն ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաների ներթափանցման բարձր մակարդակ։
8. Նորարարությունների տրանսֆերի համակարգերի զարգացում: Գիտահետազոտական ինստիտուտների համար ագրոարդյունաբերական համալիրում գիտատեխնիկական և նորարարական նախագծերի իրագործման մասով լրացուցիչ հնարավորությունների տրամադրում, ինչպես նաև ագրոարդյունաբերական համալիրում տեխնոլոգիական լուծումների ինկուբացիայի և աքսելերացիայի ծրագրերի կազմակերպում։