ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 186 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՕՐԱԿԱՆ ՃՏԵՐԻ, ՀՆԴԿԱՀԱՎԻ, ՍԱԳԻ, ԲԱԴԻ, ՋԱՅԼԱՄԻ ՃՏԵՐԻ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԱՅԴ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ՁՎԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՁԵՎԻ (ՁԵՎ ԹԻՎ 14) 3-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող օրական ճտերի, հնդկահավի, սագի, բադի, ջայլամի ճտերի և թռչունների այդ տեսակների ինկուբացիոն ձվերի մասով անասնաբուժական սերտիֆիկատի ձևի (ձև թիվ 14) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Արտադրանքի ծագումը
Ձեռնարկության անվանումը, հասցեն, վարչատարածքային միավորը՝
ինկուբատորը՝ _________________________________________________
տոհմային գործարանը՝ _________________________________________
տնտեսությունը*՝
|
Թիվ |
Տնտեսության համարը |
Տնտեսության անվանումը |
Տնտեսության հասցեն |
Վարչատարածքային միավորը |
1. Սահմանել, որ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմանը համապատասխան պատրաստված անասնաբուժական սերտիֆիկատների ձևաթղթերը, որոնք թողարկվել են ըստ թիվ 14 ձևի՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, օգտագործվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
____________________________
* Լրացվում է մատակարարումներն անմիջապես տնտեսությունից իրականացնելու դեպքում կամ այն դեպքերում, երբ ապրանքները ծագում են տնտեսություններից, իսկ բեռնաթափվում են ուղարկող ձեռնարկությունից։ Ավելի քան 5 տնտեսություններից մատակարարումներ իրականացնելու դեպքում կազմվում է տնտեսությունների ցուցակ, որը ստորագրվում է արտահանող երկրի պետական/պաշտոնական անասնաբույժի կողմից և սույն սերտիֆիկատի անբաժանելի մասն է համարվում: «Տնտեսության համարը» սյունակում նշվում է արտահանող երկրի իրավասու մարմնի կողմից շնորհված համարը (առկայության դեպքում)։»:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |